Մանկության տարիներին գրեթե յուրաքանչյուրը երազել է որևէ գողտրիկ անկյունում տուն կառուցել: Ամուսիններ Նիկ Օլսոնն ու Լիլա Խորվիցը նույնպես երազել են այս մասին և տարիներ անց իրենց երազանքը վերածել իրականության:

 

Дом в лесу из старых досок и окон (1)

 

Ամուսինները, ովքեր ծագումով Արևմտյան Վիրջինիայից են, իրենց տունն անտառում են կառուցել: Որպես շինանյութ օգտագործել են պատուհանի եզրեր և տախտակներ: Նրանք օգտագործել են միայն հին, բնական շինանյութեր և կահույք, որպեսզի տանը հնության կոլորիտ ստեղծեն:

Дом в лесу из старых досок и окон (2)

 

Ամենահետաքրքիրն այն է, որ նրանց տունը չունի ո'չ գազ, ո'չ էլեկտրաէներգիա: Ամուսինների կարծիքով' քաղաքակիրթ հասարակության հետ շփման բացակայությունն է իրենց տունը ունիկալ դարձնում: Երեկոյան ժամերին, էլեկտրական լույսի փոխարեն, ամուսինները սովորական մոմեր են վառում: Դրանց լույսը տանը իսկական ռոմանտիկա է հաղորդում:

Дом в лесу из старых досок и окон (3)

 

Տան ֆասադի պատուհանները նույնպես ժամանակակից չեն. հին պատուհանները հնարավորություն են տալիս լիարժեք վայելել արևածագն ու մայրամուտը' առանց տնից դուրս գալու:

Дом в лесу из старых досок и окон (4)

 

«Երեկոյան ժամերին երբեմն միայնության զգացում ենք ունենում, այդ պատճառով մեզ հետ մշտապես երկու շներ են ապրում, որոնք մեզ զգուշացնում են տանը մոտեցող վայրի կենդանիների մասին, օրինակ' արջերի»,-ասում է Նիկը:

Дом в лесу из старых досок и окон (5)

 

Տնից ոչ հեռու փոքրիկ առվակ է հոսում, ինչը հիանալի կատարում է ցնցուղի և ջրաշխարհի գործառույթ:

Дом в лесу из старых досок и окон (6)