<< Բոլոր նրանք, ովքեր եղածը վերլուծում են, քննարկում, զարմանում, զայրանում... այլ ո՛չ թե ապստամբում, մաս են կազմում կատարվածին... >>
Եթե որևէ մեկը միամտաբար կարծում է, թե այդպես չպետք է լիներ և ամեն բան օրինաչափ չի «զարգանում», ապա թող բարի լինի նաև ասել, թե ի՞նչ հիմք ունի այդպես մտածելու, ո՞ր մի արվածի կամ չարվածի համար պետք է այլ իրավիճակում հայտնվեինք: Ճիշտ հակառակը, իրար հաջորդող այս անվերջանալի, խայտառակ սերիաները նրա համար են, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեն, հասկանա, որ ինքը ակամայից մաս է կազմում «համազգային թատրոնին» և բացի իրենից ոչ ոք չի կարող վերջ դնել այս ողորմելի խեղկատակությանը...

 

Արմեն Զատիկյան