Շատ դժվար կլինի Հովիկ Աբրահամյանի համար Հայաստանի տնտեսությունը վերականգնելը, ՇԱՏ: Կարճաժամկետ կտրվածքում նոր վարչապետից սպասվում է խորը հիասթափություն, քանզի չեմ կարծում, որ նա կարողանա չեղյալ հայտարարել պարտադիր կուտակայինը, չեմ կարծում նաև, որ նույնիսկ ուժերի գերլարման դեպքում կարճ ժամանակում քաղաքացին դրական տեղաշարժ զգա, իսկ հաշվի առնելով հանգամամանքը, որ մենք մեղմ ասած համբերատար ու էլի մեղմ ասած դժգոհել սիրող ազգ ենք, ապա մոտակա ամիսներին թերթերի առաջին էջերի վերնագրերը կամաց-կամաց նշմարվում են: Ամեն դեպքում հաջողություն մաղթենք Հավիկ Աբրահամյանին, համենայն դեպս իրականությունից ու կյանքից կտրված մարդ չի երևում, տեսնենք ինչ կլինի մեր երկրի վիճակը
Զոհրապ Եգանյան