Ստյոպա Սաֆարյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին և «Ֆեյսբուք»-ում տեղադրել լուսանկարներ ու թողել հետևյալ գրառումը.

«Տարիներ առաջ ես եւ տասնյակ այլ երեւանցիներ՝ «Ժառանգությունից» գործընկերներս, «Փրկենք Վիշապի պուրակը», «Մենք ենք քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունից՝ հրաշալի երիտասարդներ այս այգին՝ Վիշապի պուրակները պաշտպանեցինք «կառուցապատումից», իսկ այսօր դուստրս՝ Էլյան քափուքրտինք մտած այնտեղ ծառեր տնկեց: Ծառատունկի վերջում ասում էր՝ «պապ, գնանք էլի ծառ տնկենք»: Հոգիս փառավորվեց, որ նրան դա անչափ դուր եկավ ու նա իր քաղաքի համար առաջին գործն արեց»:

 

 

 

Ստյոպա Սաֆարյան