Արազ Ազիմով. «Ուորլիքն այն մակարդակին չէ, որ ես իրեն պատասխանեմ»
Ադրբեջանում մի քիչ ուշացումով, բայց այնուամենայնիվ անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագգահ Ջեյմս Ուորլիքի՝ մարտի 23-ի թվիթերյան գրառմանը, որի միջոցով ամերիկացի դիվանագետը կարծիք էր հայտնել, թե Արցախյան հակամարտությունը ոչ թե Հայաստնաի և Ադրբեջանի միջև է, այլ Ադրբեջանի և Արցախի: Թերևս հիշում եք, թե ինչ բուռն քննարկումներ տեղի ունեցան այս գրառման վերաբերյալ սոցիալական ցանցերում, հակամարտության բոլոր կողմերի շրջանում: Ինչևէ, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ից այդեպս էլ անդրադարձ չեղաղ: Օրերս այս հարցին ի վերո անդրադարձել է Ադրբեջանի փոխարտգոծնախարար Արազ Ազիմովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Արազ Ազիմովն ասել է, թե իբր Ջեյմս Ուորլիքը չի հասել դեռ այն մակարդակին, որպեսզի ինքը մեկնաբանի այդ մարդու կոդմից արտահայտած սխալ կարծիքը: Վերջինիս այնուհետև կրկնել է 20 տարվա վաղեմություն ունեցող ձայնագրությունը, թե իբր հակամրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է և որ 30.000-անոց էթնիկ խումբը չի կարող հավակնություններ ունենալ այդ տարածքի նկատմամբ: Վեջինս այնուհետև խորհուրդ է տվել ամերիկացի դիվանագետին ավելի լավ ուսումնասիրել ԵԱՀԿ Մինսկի Խմբի փաստաթղթերը և նոր ներգրավվել քննարկման մեջ:
Գիտեք ինչ այն որ Ադրբեջանի արտգործնախարարությունից նմանատիպ արձագանքը սպասելի էր դա միանշանակ, բայց ինչո՞ւ են այս մարդիկ իրենց դիրքորոշումը հայտնելու զուգահեռ մշտապես խեղաթյուրում նաև բոլոր տարրական փաստերը: Եթե նրանք խոսեն միայն իրենց տարածքային ամբողջականությունից դեռ հասկանալի է, բայց ինչո՞ւ են ասում, որ Արցախում 30.000 հայ է ապրել: Ախր ցանկացած վիճակագրություն ցույց է տալիս, որ Արցախում անկախացման ժամանակ բնկաչությունը հասել է շուրջ 150.000-ի, որոնցից մոտ 77%-ը եղել են հայեր: Սա տարրական փաստ և հաշվարկ է, որի խեղաթյուրումը պարզապես խոսում է մեր հարևանների անլրջության մասին: Եկեք այսքանով սահմանափակվենք և չխորանանք հայտարարության մյուս մասին, թե իբր ում միջև է հակամարտությունը կամ էլ մենք՝ հայերս, միջազգային իրավունքի շրջանակներում իրավունք ունեինք ինքնորոշվել, թե՝ ոչ: Մենք բոլոս էլ դրա պատասխանը շատ լավ գիտենք :
Ինձ անչափ հետաքրքրում է վերջերս դրսևորովող Ադրբեջանի հանդուգն կեցվածքը միջազգային հարաբերություններում: Գիտեք ինչ սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանում կոպտորեն վիրավորում են համանախագահներին, կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առհասարակ: Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնյաները վերջին շրջանում իրենց հանդգնորեն թույլ են տալիս աջ-ձախ բոլորին քննադատել: Քննադատում են ԵՄ-ին, եթե հանկարծ անդրադարձ է լինում իրենց երկրում մարդու իրավունքների խատման դեպքերին, քննադտում են ԱՄՆ-ին, եթե պետդեպի ամենամյա զեկույցում ինչ-որ քննադատական տոնով բան է գրած լինում: Կարճ ասած Ադրբեջանն իրեն զգում է գերտերության կագավիճակում և միջազգային քաղաքական հարցերին ոչ թե մոտենում է զգուշությամբ և դիվանագիտորեն, այլև բաց, բռի, կոպալ կեցվածքով:
Ադրբեջանում սա մեկնաբանում են որպես անկախ երկրի անկախ քաղաքականության դրսևորում, բայց ես ինքս սրան նայում եմ որպես անհեռատես, անխոհեմ քաղաքականություն: Վերադառնալով Ուորլիքի գրառմանը և դրան ուղղված պատասխանին Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից՝ ցանկանում եմ ասել, որ նման կեցվածքի համար Ադրբեջանը դեռ պատասխան կտա ամերիկացիների, եթե ոչ հիմա, ապա հաստատ մոտ ապագայում: Ի վերջո ի՞նչ ասել է թե ամերիկացի բարձաստիճան դիվանագետն «այնքան չկա», որ ադրբեջանցի պաշտոնյան իրեն պատասխանի: Ուորլիքն ամեն դեպքում միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող պաշտոնյա է, ով անմիջականորեն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը Արցախյան հակամարտության լուծման ճանապարհին: Այնպես որ կարծում եմ Ադրբեջանում չպետք է կուրանան իրենց կարճաժամկետ ձեռքբերումներով, որոնք հիմնված են բացառապես երկրի ընդերքի շախագործման վրա: Երկրի ընդերքը ժամանակավոր հնարավորություն է, այլ ոչ թե փողի և կարողության անսպառ աղբյուր:

 

Վազգեն Ղազարյան