Պարոն Աշոտյան, թերևս ժամանակն է խնդիրը ուսումնասիրել և վերջ տալ այս սերիալին, չեք կարծում, որ երեխաների կռիվ կինոն հայոց հարց դարձնելը նաև մանկավարժական կոլեկտիվի մեղավորությունն է, որ փոխանակ խնդրին մանկավարժական լուծում տան' փորձել են դոգմատիկ խստությամբ կարգ ու կանոն հաստատել: Քանի որ ինքս հեռու չեմ մանկավարժությունից' մոտավորապես պատկերացնում եմ, թե այս երեխայի ուսուցիչները ինչ մոտեցում են ցուցաբերել խնդրին... Բայց ձգձգել խնդիրը, այնուհետև այն լուծել դասարանը ցրելու միջոցով' ոչ միայն ծիծաղելի է, այլև պատկերացում է տալիս, թե դեռ ինչպիսի սովետի մնացուկներ կան մեր դպրոցներում: Ու այստեղ բոլորովին կարևոր չէ, թե երեխաներից ով է մեղավոր այս պատմության մեջ, ի վերջո նրանք երեխաներ են, իսկ ցանկացած ծնողի համար իր երեխան' աղավնի, կարևորն այն է, որ մանկավարժները կոնֆլիկտի լուծման համար արել են ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք էր անել այս դեպքում...
Կարծում եմ, որ ջանք չեք խնայի' խնդրի շուտափույթ լուծման համար, հակառակ պարագայում մտավախություն ունեմ, որ ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստը կքննարկի այս երեխային նոր դասարան տեղափոխելու հարցը, վարչապետի հարցը դուրս կգա օրակարգից և Հայաստանը կշարունակի իր մղձավանջային ընթացքը' առանց կառավարության ղեկավարի...

 

Կից նյութն՝ այստեղ

 

Վարուժան Բաբաջանյան