Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ ժամանել է ԱՄՆ Օստին քաղաք (Տեխաս նահանգ): Ինքնաթիռից աստիճաններից իջնելիս ուժեղ քամի է բարձրացել՝ «օդ բարձրացնելով» Միշել Օբամայի կիսաշրջազգեստը, գրում է buzzfeed.com-ը։
Հասկանալով, որ կարող է կրկնվել Մերիլին Մոնրոյի հանրահայտ կերպարի ժեստը՝ նախագահը կանգնել է աստիճաններին և օգնել կնոջը։
Օբաման նույն կերպ վարվել է նաև այդ օրն առավոտյան Հյուսթոն քաղաքից Օստին մեկնելու ժամանակ։