"2. Սերժ Սարգսյանը կամ վարչապետի թեկնածու չունի, կամ իրադարձությունների զարգացման ֆոնին փոխել է իր կայացրած որոշումը՝ հաջորդ վարչապետի անձի վերաբերյալ: Արդեն Տիգրան Սարգսյանին հեռացնելիս Սերժ Սարգսյանը, եթե ամուր դիրքերի վրա էր, պետք է ունենար հաջորդ վարչապետի վերաբերյալ կայացրած որոշում: Եթե չի ունեցել, ապա նշանակում է, որ, ըստ էության՝ չի տիրապետում իրավիճակին: Եթե ունեցել է, բայց ընդդիմության քայլերի, ինչպես նաև իշխանության ներսում ընթացող զարգացումների հետևանքով հրաժարվել է իր նախորդ որոշումից, ուրեմն՝ կրկին չի տիրապետում իրավիճակին: Երեկ, չհայտարարելով հաջորդ վարչապետի անունը, Սերժ Սարգսյանը երկրորդ ապացույցն է բերել այն մտքի, որ նա այսօր գտնվում է ծայրահեղ թուլացած վիճակում, գործում է սխալը սխալի հետևից, և որ ոչ իշխանական ուժերը պետք է օգտվեն այդ իրավիճակից՝ նրա իշխանության հարցը վերջնականապես լուծելու համար:
3. Ընդդիմադիր ուժերը գնալով խորացնում են իրենց համագործակցությունը՝ ուղղված այս ռեժիմի դեմ: Երեկ ոչ իշխանական ուժերի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումն այս գործընթացներին, վստահաբար, կտա ավելի համակարգված և հետևողական բնույթ: Միացյալ ընդդիմության գործունեության վրա իշխանության ազդեցությունը զրոյական է, իսկ հակառակ ուղղությամբ ազդեցությունը՝ հսկայական: Մոտ ապագայի քաղաքական զարգացումները բացառապես կախված են ոչ իշխանական քաղաքական ուժերից: Իսկ նրանց կոնկրետ քայլերն ուղղակի մահացու են լինելու Սերժ Սարգսյանի համար:
Կից նյութն՝ այստեղ
Հրանտ Տէր-Աբրահամեան