Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շատ ուշագրավ բան ասաց ՌԴ առևտրի նախարար Դենիս Մանթուրով հետ հանդիպման ժամանակ: Պուտինը, խոսելով Ուկրաինաի հետ ներկայիս տնտեսական հարաբերություննրի մասին խոսքի մեջ նախարար Մանթուրովին ասաց, որ իրենք պետք է «դիտարկեն բոլոր հնարարվոր տարբերակները» ներառյալ «ներմուծման փոխարինում» մոդելին անցնելը (Import substitution industrialization (ISI)): Այնուհետև հավելեց, որ իրենք պետք է նախօրոք մտածեն, թե որտեեղ, ինչ ձեռնարկություններում, ինչ ժամկետներում, և ինչ միջոցներով է հնարավոր ձեռնամուխ լինել սեփական արտադրության: Պուտինի ասածից հստակ չի հասկացվում թե ինքն ինչ է առաջարկում: Այստեղ կա երկու տարբերակ.
Խոսելով «ներմուծման փոխարինման» մասին, կա՛մ ՌԴ նախագահը նկատի է ունեցել կոնկրետ Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին, կա՛մ էլ աշխարհին ակնարկել է ընդհանուր առմամբ տնտեսության վերադասավորման մասին: Բանն այն է, որ Պուտինի առաջարկած տնտեսական մոդելը աշխարհում հայտնի, և 20-րդ դարում լայնորեն կիրառվող մոդելներից մեկն էր, սակայն այն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ:
Նախ սկզբում մի քիչ մակերեսորեն փորձեմ ներկայացնել, թե ինչ է իրենց ներկայացնում ISI-ը մոդելը: Տեսականորեն առաջարկում է կրճատել ներմուծվող ապրանքների քանակն ու տեսակը՝ խթանելով սեփական արտադրությունը և սևեռվելով սեփական շուկայի վրա: Ինչու սեփական շուկայի վրա, որովհետև այդ մոդելի պայմաններում արտահանումը տնտեսական զարգացման համար այլևս առաջնային դեր չի ստանձնում, ինչպես որ օրինակ դա լինում է «արտահանման ուղղվածություն» ունեցող տնտեսական մոդել ունեցող երկրներում (Export-oriented industrialization (EOI)):
Տեսեք, հիմա եթե խոսքը կոնկրետ վերաբերում է Ուկրաինայից ապրանքների ներմուծման փոխարեն տեղական արտադրության խթանմանը, ապա դա այդքան էլ բացասաբար կարող է և չանդրադառնալ Ռուսաստանի հետագա տնտեսական զարգացման և առհասարակ տնտեսության վրա: Մյուս կողմից, եթե Պուտինն աշխարհին ակնարկում է, որ կարող է և փակել իր շուկան իրենց ապրանքների համար՝ փոխարինելով ներմուծման սահմանափակման արդյունքում առաջացած «ապրանքների դեֆիցիտը» սեփական արտադրությամբ, ապա սա կարող է լուրջ վտանգ ունենալ հենց առաջին հերթին Ռուսաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա: Փորձեմ ավելի հստակցենել:
Բանն այն է, որ «ներմուծման փոխարինում» մոդելի կիրառման փորձերը մեզ ծանոթ են դեռ 20-րդ դարից: Նախորդ դարի ընթացում այն կրառվել է մի շարք սոցիալիստական ուղղվածություն ունեցող երկրներում: Խոսքն օրնակ Հարավայի Ամերիկայի մի շարք երկրների մասին է, որտեղ այս մոդելը կրառվել է 1950-60 ականներին, դրանից առաջ դեռ Սովետական միությունում էր, երբ երկրորդ համաշխարհայինից հետո սկսվեց ինտենսիվ ինդուստրիալացումը:
Պատմությունը ցույց է տվել, սակայն որ այս մոդելին անցում կատարելու ժամանակ ճիշտ է պետություններն ունենում են կարճաժամկետ հեռանկարում մի շարք դրական օգուտներ, քանի որ առաջիկա տարիներին ստեծվում են բազմաթիվ աշխատատեղեր, երբ ներքին արտադրողը փոխարինում է օտար արտադրողին, իսկ արդյունքում էլ տնտեսությունն է ինտենսիվ կերպով զարգանում է, բայց երկարաժամկետ հեռանկարում արտադրանքի ծավալներն, ինչպես նաև տնտեսական աճի տեմպն ավելի ցածր է լինում, քան թե կլիներ հակառակ պայմաններում: Դրա համար կան մի քանի պատճառներ:
Դրանցից մեկն օրինակ շուկայի սահմանափակ լինելն է, իսկ մեկ այլ պատճառ էլ օրինակ բացատրվում է «համեմատական առավելություն» տեսությամբ (comparative advantage theory): Բանն այն է, որ «ներմուծման փոխարինում» մոդելն ինքնին մերժում է այս տեսությունը և թույլ չի տալիս տվյալ պետությանը օգուտ քաղել իր համեմատական առավելությունից: Այլ կերպ ասած պետությունն իր պռոտեկցիոնսիտական քաղաքականության արդյունքում թույլ չի տալիս օտար արտադրողի ավելի մրցունակ ապրանքի ներմուծումն իր երկիր՝ փոխարենն էլ խթանելով իր մրցունակ արտադրանքի արտահանումը, որն ըստ վերըն շված տեսության զագլիորեն նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը: Կարճ ասած «ներմուծման փոխարինում»-ի ժամանակ պետությունը հերիք չէ պաշտպանում է իր շուկան՝ ներկրվող ապրանքների մաքսերը բարձրադցնելով, դեռ մի բան էլ սուբսիդավորում է իր ներքին արտադրողին, իսկ նման պայմաններում, երբ ներքին արտադրողը փաստացի մնում է մրցակցությունից վեր, ո՛չ ապրանքների գներն են նվազում ներքին շուկայում, ո՛չ էլ դրանց որակն է լավանում:
Անխոս մենք կարող ենք ավելի խորը վերլուծություն անել տվյալ տնտեսական մոդելի շուրջ, քանի որ կան դեռ մի շարք այլ խնդիրներ որոնց ժամանակի ընթացքում բախվում են պետությունները, բայց պատմությունն արդեն իսկ կարծում եմ ապացուցել է, որ տվյալ մոդելի գերակայությունը երկրի տնտեսության մեջ, համենայնդեպս երկարաժամկետ հեռանկարում, թեկուզև սոցիալիստական երկրներում, ոչ մի լավ բանի չի հանգեցնում:
Եկեք, սակայն վերադառնանք մեր սզբնական երկու հարցերին: Ի վերջո Պուտինի այդ քայլն ուղղված է միայն Ուկրաինա՞յի հետ տնտեսական հարաբերություններին, թե՞ վերջինիս մտադրություն ունի վերափոխել Ռուսաստանի ամողջ տնտեսական համակարգը: Ես հուսով եմ, որ մենք գործ ունենք առաջին տարբերակի հետ, քանի որ հակառակ դեպքում մարդկությունը ստիպված կլինի ևս մեկ անգամ վերանայել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, որն իրենից ենթադրում է ցնցում, իսկ թե ինչիսին կլինեն այդ ցնցման հետևանքները ոչ ոք ոչ մի հստակ բան ասել չի կարող:
Հայկ Թամրազյան