Կա տղամարդկանց մի տեսակ, որը սեփականաշնորհում է դիմացինին: Նա գիտի, որ սիրում ես, նվիրված ու հավատարիմ ես , նա միշտ կարող է հետ գալ ու լինել սիրված…. Սակայն չեն կարողանում հասկանալ, որ ամենինչ ունի սահման որոշակի գիծ , որը բաժանում է նրանց տվյալ անձից և ինչքան խորանում են վերքերն որոնք հասցնում է նա այնքան ավելի ես հիասթափվում….. ոչ' ամենևին էլ գիտակցաբար չես հիասթափվում, այդ գործընթացը քաղցկեղ է սիրո համար, այն կամաց-կամաց ներսից ուտում է քեզ ու սպանում զգացմունքը չթողնելով տեղ «երկրորդ շանս» կոչվածի համար:
Դուք մտածում եք, սիրող մարդը միշտ կների, նրա մոտ վերադառնալը երբեք ուշ չէ… նա կա ու կա.. Ցավոք' դա այդպես չէ… հոգնում ես, զզվում ես, հիասթափվում ու սկսում ես արհամարհանքով վերաբերվել այն մարդուն ում համար կարող էիր կյանքդ տալ … Հասկանում ե՞ք տղամարդիկ միշտ հետ են գալիս….. Կանայք են հեռանում անվերադարձ… քանզի կինը սպասում է մինչև վերջ…. Իսկ տղամարդը միայն այն ժամանակ է գնահատում ունեցածը երբ արդեն ուրիշի կողքին է տեսնում կորցրած նվիրվածությունը, հավատարմությունը ու զգում , որ ինքն իր ձեռքով է սպանել այն ինչ կար:
«Դու կարող ես շատերի հետ լինել, սակայն կհիշես մեկին, ով հավատարիմ էր և կափսոսաս այն ժամանակ երբ հավատարմությունը կնվիրի մեկ ուրիշին….»:
Երբ հեռանում է սիրող կինը.. այլևս հետ չի վերադառնում…

 

Անահիտ Միքայելյան