Հայաստանում գազի որակի բարելավում եմ նկատում, մասնավորապես, եթե օրինակ մոտ 10 օր առաջ մեքենայի մեկ լիցքավորմամբ (1.2 բալոն, մաքսիմում 3600 դրամ 16.5-17 խորանարդ) Գյումրիից հասնում էի Երևան մինչև Նորք, կամ Կենտրոն ապա հետ գնալիս հասնում էի մոտավորապես Թալինի կամ Մաստարա (Երևանից 70-80 կմ) գյուղի հատված և գազը վերջանում էր, ապա վերջին օրերին մեկ լիցքավորումով հասնում եմ մինչև Գյումրի: Մեքենայի կամ իմ վարելու ձևի փոփոխոթյուն տեղի չի ունեցել, այլ գործոններ չեն կարող լինել, որոնք կարող էին ազդել գազի ծախսի վրա: Մի հատ էլ կարելի է կալորիականություն ստուգել ու մինչև այս ցածր կալորիականության համար ԳԱԶՊՐՈՄԻՆ դատի տալ, չնայած դուխ չեն անի, բայց դե...

 

Զոհրապ Եգանյան