Սահմանադրական «բարեփոխումների» կոնցեպտը, որ հրապարակվել է, թույլ է տալիս վստահաբար ասել, որ դրա գրողը լուրջ խնդիրներ ունի.
1. ժողովրդավարության ու ժողովրդավարական կառավարման հետ,
2. իրական բազմակուսակցական (ոչ թե քաղաքական ֆասադով օլիգարխիկ), պլյուրալիստական համակարգի հետ,
3. իրական խորհրդարանական կառավարման հետ:
Այլապես չէին վախենա ժողովրդի մեծամասնության քվեն վաստակած «պատահական» հաղթողից ու չէին գրի դրա մասին, չէին բարձրաձայնի երկբեւեռ քաղաքական համակարգի երազանք մասին, նախագահի պաշտոնը չէին պատկերացնի անկուսակցական պախանի տեսքով:
Իսկ սա նշանակում է, գրողը ոչ իրավաբան է, ոչ քաղաքագետ, ոչ էլ այլ մասնագետ. պարզապես պատվեր կատարող դերձակ:
Առայժմ այսքան նկատառում:

 

Ստյոպա Սաֆարյան