Երեկ մի խումբ այստեղ բնակվող քեսաբահայերի հետ հանդիպեցինք ու բավականին հետաքրքիր զրույցի բռնվեց: Որ շատ երկար չստացվի, մանրամասնեմ մի քանի դրույթ 'կապված երեկվա խոսակցության հետ:
1. Քեսաբը, որպես բարձրադիր բնակավայր, ապահովում էռազմավարական գերակայություն Սիրիայի ծովափնյա գոտու նկատմամբ:
2. Քեսաբից մոտ հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվում է ռուսական նավատորմի միակ ռազմահենակետը' ամբողջ Միջերկրական ծովի ավազանում:
3. Քեսաբը գրավողները եկել են Թուրքիայից, գրոհայինները ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչներն են, որոնց մեջ սիրիայի արաբներ չեն եղել:
4. Քեսաբահայերի մեջ զոհեր չեն եղել, բայց կան անհայտ կորածներ,մոտ քսան հոգի, հիմնական մասը տարհանվել է Լաթաքիա, մի մասը Թուրքիայում է' միակ հայկական Վաքֆ գյուղի մերձակայքում գտնվող հյուրանոցում են:
5. Քեսաբի տները թալանված են, հայերի ապրա քը ազատորեն վաճառվում են մերձակա թուրքական գյուղերի շուկաներում:
6. Շնորհիվ բարձրացված աղմուկի և ասադական զորքի գործողությունների հնարավոր դարձավ կանգնեցնել գրոհայինների առաջխաղացումը դեպի Լաթաքիա:
7. Քեսաբահայերի( և ոչ միայն իրենց համար) Քեսաբը պատմական հայկական հող է, և իրենք այն իրենց միակ Հայրենիքն են համարում:
8. Քեսաբահայերի, և ընդհանրապես սիրիահայերի համար, առանձնՊես տարբերություն չկա, ում ձեռքն է իշխանությունը, քանի որ տեղացիների հետ, լինեն դրանք ալավիներ կամ սունիներ, հայերի միշտ լեզու են գտել:
9. Հայրենադարձության ծրագիրը այստեղ չի աշխատում, բոլոր ներկաները առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են մեկնել Սիրիա, քանի որ'
ա. Ամիսներով չեն կարողանում գտնել աշխատանք, որը կարողանա լուծի իրենց գոյատևման խնդիրները Հայաստանում
բ. Հիմնական գումարները ուղղվում են տունը վարձելու և կոմունալ ծախսերի վրա, խնդրով զբաղվող կառույցները ռեզյումեները ուզել են, բայց ամիսներով չեն արձագանքում:
10. Այսքան ժամանակ, որևէ հանդիպում չի եղել, այն սիրիահայերի հետ ,ում մոտ հաջողվել է Հայաստանում ի չ-որ չափով ամրապնդվել, դրա համար նույն քեսաբցիների մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստան գալը սխալ քայլ էր:
Զրույցի ընթացքում հասկացա, որ մենք ուղղակի այդ մարդկանց շատ քիչ ուշադրություն ենք դարձնում, իսկ իրենց առանձնապես շատ բան էլ պետք չի, ոչ մեծ ախորժակ ունեն, ոչ գերբարձր աշխատավարձ, ուղղակի ցանկություն կա դառնալ մեր հասարակության լիիրավ անդամ:
Հ.Գ. Իմ անձնական կարծիքով այստեղից ուղղարկված գումարների մեծ մասը կարող ենք ծախսել Հայաստանում գտնվող քեսաբահայերին ոտքի կանգնեցնելու և իրենց Հայաստանի լիարժեք քաղաքացի դարձնելու, իմ փորձով գիտեմ, որ սիրիահայերի ունակությունները, փորձը և մտածելակերպը , շատ դեպքերում խթանում է մեր տնտեսության որոշ ճյուղերի զարգացումը:
Հ.Հ.Գ. Լաթաքիա մեկնած մերպատգամավորները բավականաչափ ռեսուրսներ ունեցող մարդիկ են եղել, ցանկության դեպքում շատ արագ կարող են այս խնդիրներին լուծում տալ: Փիառը շատ չի լինի, ոնց որ լաթաքիայում էր, բայց կառման լավ կթեթևանա

 

Տիգրան Քոչարյան