Վերջին շրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին երևի նույնիսկ ընտրությունները այդքան լարվածության մեջ չէին պահել, ինչքան ինտերնետի, մասնավորապես Twitter-ի և Youtube--ի բացման-փակման պատմությունները...Ու ամենահետաքրքիրն այն է, որ Թուրքիայի վարչապետին թվում է, թե եթե վերոնշյալ կայքերը փակվեն Թուրքիայում, ապա իրենց իշխանությունը միանգամայն անվտանգ կլինի... Մի պահ եթե նայենք այդպիսի տրամաբանությանը, ապա ստացվում է, որ Թուրքիայում պետք է անջատվեն կապի ու տեսահաղորդակցության բոլոր միջոցները՝ ներառյալ համացանցը, հեռախոսը, փոստը և այլն, որպեսզիկուսակցությունն իրեն անվտանգ զգա... Սակայն պետք է հաշվի առնվի, որ խնդիրը ոչ թե կապի միջոցների, այլ ավելի շատ վերջին տարիներին Էրդողանի վարած արտաքին քաղաքական կուրսի անհամաձայնեցված քայլերի մեջ է, քանզի եթե խնդիր դրված լինի վերջնական տապալել ԱԶԿ-ի իշխանությունը Թուրքիայում, ապա եթե դա համացանցի միջոցով չլինի, ապա կլինի ուրիշ միջոցներով...

 

Մուշեղ Խուդավերդյան