ԵՒս մեկ արդիական հարց, որով կցանկանամ կիսվել։Ես չեմ հասկանում տղամարդկանց մոտ է ռոմանտիկան պակասել, թե կանայք են քիչ պահանջկոտ դարձել։ Գիտեք ինչի եմ ասում, քանի որ շատ քիչ եմ տեսնում տղամարդկանց, որոնք աշխատանքից հետո գոնե մի փունջ ծաղիկ առած գնան տուն, քիչ եմ տեսնում երիտասարդ զույգի, որի իգական ներկայացուցիչը մի վարդ ձեռը զբոսնի։
Տղամարդկանց մոտ արդեն սովորույթ է դարձել, որ ծաղիկ նվիրեն մարտի 8-ին, ապրիլի 7-ին ու ծննդյան օրվա առթիվ։ Ինչի՞, ձեզ թվումա կանայք մենակ էտ օրերին են շոյվում նվերներից՞ չէ հարգելիներս կանանց պետք է միշտ ուշադիր լինեք։
Ամիսը մեկ մի հատիկ վարդով տուն գալով նույնիսկ կարող եք ձեր ընկերուհու, կնոջ տրամադրությունը բարձրացնել։ Միշտ հիշեք, որ ձեր կողակիցը ինչքան երջանիկ ու ուրախ լինի, էդքան կավելանան ձեր անվան հետ կապված դրական ածականները։
Դե ինչ տղամարդիկ ՇՏԱՊԵՔ ու այս ստատուսս կարդալուց հետո այսօր ծաղիկով տուն գնացեք։ Հետո ինձ մերսի կասեք։
Հ.Գ. Լեզուս երկարա, որովհետև ես էսօր քույրիկիս ծաղիկ եմ առել։
Անկախ Հայաստան