Մոտս այնպիսի տպավորություն ա, որ Ուկրաինայի իշխանությունները զավթած խունտան ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիական բախումներ սկսվեն ու երկիրն ուղղակի պայթի և մասերի բաժանվի: Իբր շատ են կարում երկրի Արևելքն ու Հարավը զսպեն, հիմա էլ միչ հատ նենց որոշում են ընդունել, որ կարող ա պայթեցնի ողջ երկիրը, այդ թվում նաև Կիևը:
Մասնավորապես, մայդաունների թեթև ձեռքով իշխանության եկած օլիգարխոզները որոշել են դադարեցնել ռուսական գազի ներմուծումը, որովհետև համաձայն չեն գազպրոմի սահմանած նոր գնի հետ: Ավելին, այս տկարամիտները պահանջում են, որպեսզի գազպրոմը վերադարձնի հին գինը, որի շուրջ համաձայնության էին եկել Յանուկովիչի հետ՝ ՄՄ մտնելու հարցում համաձայնություն տալու որոշման դիմաց:
Ինձ այնքան հետաքրքիր է, թե ինչպե՞ս է պատրաստվում Ուկրաինայի նոր իշխանությունը գազով մատակարարել խոշոր ձեռնարկությունները ու մարդկանց բնակարանները: Եթե չի պատրաստվում, ապա ինչպե՞ս պետք է աշխատեն այդ ձեռնարկությունները և ինչպես պետք է իրենց կարիքները հոգան հասարակ մարդիկ: Եթե դա էլ հետաքրքիր չէ, ապա մի այլ կարգի հետաքրքիր է, թե ինչպե՞ս են պատրաստվում զսպել բողոքի այն հսկայական ալիքը, որ կբարձրանա, եթե հիմա անգամ մի քանի ռեգիոն չեն կարողանում առանց ուկրաինական համազգեստեր հագած ամերիկյան վարձկանների կարգի հրավիրել...
Պատասխանը շատ պարզ է ու պրոզայիկ. չեն էլ պատրաստվում, իրենց ժամանակ է պետք, հնարավորինս շատ ժամանակ, որպեսզի ի՜նչ հասցնեն թալանեն, իսկ երբ պայթի ուկրաինական հասարակության ցասումը, հասցնեն ցվրվել տաք երկրներ:
Հ.Գ. Երբ այդ օրը գա, անգամ Ուկրաինայում իրենց ու մայդանը պաշտպանողների քանակը կտրուկ կքչանա, բայց մեր մայդանուտիները ոնց իրան ճղում էին, նենց էլ շարունակելուց կլինեն:ՃՃՃ

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան