Գերմանացի բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Կարենն այսօր խոսում է շատ լավ և ազատվել է մի շարք ցավերից: Այսօր վերջնական պարզ դարձավ, որ պետք է կատարվի ողնաշարի վիրահատություն: Նախավիրահատական և հետվիրահատական բուժումները նախնական կտևեն երեք ամիս: Նաև փոխանցում եմ Կարենի խոսքերը. «Շատ շնորհակալություն իմ ազգին, ում շնորհիվ ես հաղթում եմ այս ցավը. ուռաաաա»: Դե ես էլ դեռ կշփվեմ ձեզ հետ, բարևներ Ֆրեյբուրգից:

 

 

Վարդան Արզումանյան