Դիտեցի Լարս Վոն Տրիերի "Nymph()maniac " vol 1 ֆիլմը: Ասեմ , որ տպավորված եմ շատ : Հոգեբանական նուրբ մոտեցումը , համեմատականները և սցենարը ուղղակի ապշեցուցիչ էին: Մեծ հաճույք ստացա Ումա Տուռմանի դերասանական խաղից և նրա մասնակցությամբ տեսարանից: Ցավում եմ , որ Հայ հանդիսատեսին հնարավորություն չընձեռվեց դիտել այդ ֆիլմը մեծ էկրանների վրա:
Գիտեք, ամեն մարդ դիտելիս այդ ֆիլմը տեսնում է այն, ինչ իրեն է հուզում է և կոնկրետ այս պարագայում ստացվում է, որ այն մարդիկ ով որոշում են կայացրել , թե Հայաստանի հանդիսատեսը չպետք է տեսնի այս ֆիլմը, 2 ժամանոց ֆիլմում տեսել են միայն սեռական օրգաններ: Տեսեք, օրինակ՝ Միկելանջելոյի Դավիթի մերկ արձանին նայելիս կարելի է միշտ կենտրոնանալ նրա գոտկատեղից ներքեվ գտնվող մասին, բայց համաձայնեք , որ Միկալեանջելոյի և Դավիթի մեջ չէ խնդիրը, այն նրանում է ,թե ով ինչն է նկատում և ինչի վրա է կենտրոնանում: Ու շատ ցավալի է , որ ճաշակ և մշակույթ այսօր Հայաստանում կարող են թելադրել մարդիկ, որոնք նկատում են Դավիթի մեջ նախ սեռական օրգանները:

 

Ալեն Սիմոնյան