Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը անկասկած Ադրբեջանի ռազմական պատմության մեջ ամենախոշոր անհաջողություններից մեկը կարելի է համարել, քանզի միայն խուճապի մեջ փախչող զինվորը կարող է այնքան անզգույշ լինել, որ չենթադրեր, որ միգուցե տարածքում կլինեն ականներ... Դե իսկ այդ երկրի պաշտպանության նախարարի գլխապատառ ժամանումը դեպքի վայր խոսում է այն մասին, որ այդ միջադեպից հետո հակառակորդի բանակում հաստատ մեծանալու է ներքին բարոյալքման ու ինքնավստահության անկման հավանականությունը, և սա հերթական դասը կլինի հակառակորդի համար, որ արկածախնդրությունը և հայկական կողմի հնարավորությունները թերագնահատելը ոչ մի լավ բանի չի բերի, առավել ևս, որ սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական զինվորները մատնվում են նմանօրինակ անհաջողության... Հետաքրքիր է նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցների արձագանքը, որտեղ խոսվում է զոհերի և վիրավորների մասին, բայց ոչ մի կերպ չի ասվում, թե կոնկրետ ինչն է եղել պատճառը... Սրանից կարելի է եզրակացնել, որ ալիևյան վարչակարգի եսակենտրոն քաղաքականությունը վնաս է բերում առաջին հերթին սեփական ժողովրդի բարօրությանը, քանզի այս կյանքում փողից բացի ավելի կարևոր արժեքներ էլ կան...

 

Մուշեղ Խուդավերդյան