Հարգելի գործընկերներ սա իմ ելույթն է ԵԽԽՎ-ում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Փորձել եմ երեք րոպեում ներկայացնել մեր հարևան Թուրքիայի դերակատարությունը այդ ամբողջ պատմության մեջ: Եվրոպացիները պետք է լսեն իրականությունը…..

Հարգելի գործընկերներ,

Ձեզանից շատերը հավանաբար լսել են կցկտուր տեղեկություններ միջազգային հեռուստաալիքներով և օնլայն լրատվամիջոցներում, իսկ ձեզանից շատերն էլ ամենայն հավանականությամբ տեսել են իրենց սոցիալական էջերի ժապավեններին՝ կարմիր հաշթեգը, որ կոչվում է ‪#‎SAVEKESSAB‬ (‪#‎ՓՐԿԵՔՔԵՍԱԲԸ‬). Ուրեմն այսպես. ես հիմա բերելու եմ այդ հաշթեգը Եվրոպայի Խորհուրդ, քանի որ իմ պարտքն եմ համարում բարձրացնել հարցը մի խնդրի շուրջ, որի մասին որևէ մեկը չի խոսում ո’չ լրատվամիջոցներում, ո’չ էլ եվրոպական քաղաքական միջանցքներում: Քասաբ, կամ ինչպես հայերենում է կոչվում' «Քեսաբ» դրախտային գյուղաքաղաքը քրիստոնյա հայերի միջերկրածովյան մի անկլավ է, որտեղ նրանք շարունակաբար բնակվում են արդեն առնվազն երկու հազար տարի: Երկու շաբաթ առաջ քաղաքը գրոհվվեց և գրավվեց Իսլամական Ճակատի՝ այսինքն Ջաբհաթ ալ Նուսրայի, Ահրար ալ-Շամի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Բնակչությունը մազապուրծ եղավ' լքելով բացարձակապես ամեն ինչ' իրենց ունեցվածքը, տներն ու պատմությունը: Շուրջ երեսուն տարեցներ կամ վատառողջ քաղաքացիներ քաոսի մեջ մնացին Քեսաբում և նրանց ճակատագիրը հիմա անհայտ է, սակայն ոչ անկռահելի: Հավանաբար սա այն ամենն է ինչ դուք լսել եք: Հնարավոր է, որ լսել եք նաև, որ Թուրքիան անմասն չէր այս իրադարձություններին: Հենց թուրքական տարածքից էր, որ լավ զինված ահաբեկիչները (կներեք, որ նրանց ձեզ պես չեմ կոչում «ապստամբներ», քանի որ ապստամբը տեղական զինյալներ ենթադրող տերմին է) թուրքական զինված ուժերի աջակցությամբ և կրակի ծածկի ներքո' հանգիստ հատելով թուրքական սահմանային ուղեկալները, իրականացրեցին իրենց հարձակումը: Նրանց վիրավորները էվակուացվեցին հետ' թուրքական հոսպիտալներ և դա արվեց թուրքական շտապօգնության մեքենաներով: Իմ թվարկած այս յուրաքանչյուր փաստի ստուգված և վավերականացված տեսագրությունները կան և համացանցում հասանելի են դարձել հենց իր' Ահրար ալ-Շամի շնորհիվ: Հետևաբար փաստերն անհերքելի են: Այժմ' անցնենք հիմնական հարցին: Ահաբեկիչներն ահաբեկիչ են' կրոնական ֆանատիկներ' մարդկային կերպարանքով հրեշներ: Սակայն ո՞րն է այստեղ Թուրքիայի դերը: Մեր ամերիկացի գործընկերները մի եզր են ստեղծել, որ հնչում է այսպես .«ահաբեկչության հովանավոր պետություններ» (“State sponsors of terrorism”). Չե՞ք կարծում արդյոք որ այդ բառակապակցությունը հրաշալիորեն համապատասխանում է Թուրքիայի բնույթին:

Թուրքիան մոտենում է խորհրդանշական մի ամսաթվի' Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Քեսաբում ցեղասպանություն տեղի չունեցավ, որովհետև բնակչությանը հաջողվեց մազապուրծ լինել: Ինչպես հարյուր տարի առաջ Թուրքիան պոկեց տեղի հայ և ոչ հայ բնիկ ժողովրդին իր հողից : Վստահաբար Թուրքիան հետապնդում էր այլ նպատակներ ևս, որոնց հասնելու համար Թուրքիան դիմեց ահաբեկչական խմբերի օգնությանը և ինքն էլ օգնեց նրանց:

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի' վերջերս արտահոսքի ենթարկված հայտնի նիստի ձայնագրություններն ապացուցեցին, որ երկրի անվտանգության ծառայությունները' սեփական երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար հարձակում էին ծրագրավորում Սուլեյման Շահի դամբարանային համալիրի վրա, որ թուրքական փոքրիկ անկլավ է Սիրիայի ներսում: Եվ ինչպես վերոնշյալ պարագայում' այստեղ ևս նրանք պլանավորում էին այդ հարցում դիմել ծայրահեղական ցանցերի աջակցությանը:

Ի՞նչ ենք պատրաստվում անել մենք' եվրոպական արժեքների պաշտպաններս: Պատրաստվու՞մ ենք արդյոք որևէ կերպ պատասխանատվության ենթարկել մեր անդամ-պետությանը: Պատասխանը պետք է միանշանակ լիներ…

Ինչ վերաբերում է Քեսաբին' Քեսաբը կփրկվի: Տեղական հայ կամավորները, այլ քրիստոնյա կամավորների և կանոնավոր զինված ուժերի հետ միասին կազատագրեն այս հնադարյան քաղաքը: Դա հաստատ է: Մենք, եվրոպացիներս, պետք է դադարենք ձևացնել' իբրև թե ոչինչ էլ երբեք չի պատահել: Ճիշտ այնպես' ինչպես հարյուր տարի առաջ, երբ ֆրանսիացիները թողեցին նույն պատմական Կիլիկիայի հողերն ու հանձնեցին հինավուրց քրիստոնյա քաղաքակրթության կրողների' իրենց բնական դաշնակիցների' ճակատագիրը՝ ներկայիս թուրքերի նախնիների տնօրինությանը: Թե ինչ պատահեց դրանից հետո' հայտնի է բոլորին և պատկանում է պատմությանը:

Մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք նման քայլերի դատապարտման և կանխման ուղղությամբ, առջևում ունենալով մեկ բացարձակ նպատակ, ունենալ դարաշրջան, որում մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չպետք է իրագործվեն:

 

 

Արփինե Հովհաննիսյան