Գերմանացի դիզայները զուգարանի թուղթ է թողարկում, որի վրա ոսկուց գրություններ և պատկերներ կան: Ընդամենը 179 եվրոյով յուրաքանչյուրը կարող է օլիգարխ զգալ իրեն: Tissue Design ընկերության սեփականատեր և դիզայներ Փրից Լեյբլը հատուկ սարքի միջոցով զուգարանի թուղթ է արտադրում: Ոսկուց պատկերներն արվում են 24 կարատանոց ոսկուց: Ինքը՝ Լեյբլը հավաստիացնում է, որ հաճախորդների պակաս չի զգում: