Սերժ Սարգսյանն հայտարարել է, թե վարչապետ կնշանակվի այնպիսի անձ, որը ընդունելի կլինի բոլորի համար...
Եթե Սերժ Սարգսյանի ասած «բոլորը» վերաբերում է ամբողջ հանրությանը, ապա այստեղ ՀՀԿ առաջնորդը մեծ բլեֆ է անում: Որեւէ վարչապետ ու պաշտոնյա՝ անկախ վերջինիս անձից, մարդկային որակներից, ինտելեկտուալ մակարդակից, անցած ճանապարհից, չի կարող ընդունելի լինել ողջ հանրության համար: Նախ եւ առաջ չի կարող ընդունելի լինել զուտ այն պատճառով, որ հանրության մեծամասնության համար ընդունելի չէ այդ անձին ներկայացնող-նշանակողը, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Եթե ձեւափոխենք հայտնի խոսքը, ապա կարելի է ասել՝ «ասա ով է քեզ նշանակողը, կասեմ ով ես դու»:
Համլետ Կիրակոսյան