Ռուսները Ղրիմը բարեհաջող կերպով մարսեցին ու հիմա արդեն ձեռնամուխ են եղել մնացյալ Ույկրաինային: Պատճառը թերևս ռուսական ամբիցիաներն են ու Արևմուտքի հետ ձեռաբերված պայմանավորվածությունները չկատարել՝ Արևմուտքի ու Ուկրաինական խունտայի կողմից:
Եթեհիշում եք, ռուսները միանգամից չներխուժեցին Ուկրաինայի արևելյան շրջաններ, երբ Լավրով-Քերրի և Պուտին-Օբամա բանակցությունների արդյունքում փխրուն փոխհամաձայնության եկան, որի առանցքային կետերից մեկը կայանում էր նրանում, որ Կիևյան նոր իշխանությունները պետք է մաքսիմալ արագ ու հիմնովին կազմաքանդեն աջ-ծայրահեղականների շարքերը ու առհասարակ՝ պետք է քաշեն նրանց սանձերը:
Ինչպես տեսանք, Ուկրաիանական նոր իշխանությունները սահմանափակվեցին մի քանի ձևական քայլերով, որոնցից ամենաուժեղը թերևս Սաշկո Բիլիի սպանությունն էր, բայց ըստ էության, այդ քայլերից ոչ մի գլոբալ փան չփոխվեց ու ոնց բանդերա-նացիստական ազգայնականները զինված անարխիզմ էին հաստատում, այնպես էլ շարունակում են:
Բացի դրանից, չմոռանանք նաև ռուսական ամբիցիաների մասին: Հիմա պահը հասունացել է, որովհետև սովորական ուկրաինացին տեսավ, որ Մայդանն իրեն մենակ չարիք բերեց ու եթե սրանից մեկ ամիս առաջ շատերը վստահ էին, որ ռուսները ուղղակի չուզողություն են անում, իսկ իրենց կանաչ ճանապարհ է սպասում, ապա հիմա արդեն իրենց մաշկի վրա են զգում եվրոինտեգրման բոլոր «հաճույքները», որոնք սկսվեցին նպաստների ու սոցվճարների նվազեցումներից, ինչպես նաև կոմունալ վճարների կտրուկ թանկացումից:
Արդյունքում, այսօր արդեն Դոնեցկում հայտարարվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հռչակման մասին, Լուգանսկում պռոռուսական ցուցարարները գրավել են պետական հաստատությունները ու դե ֆակտո գտնվում են Կիևի ենթակայությունից դուրս, Խարկովում սատկացրել են Պռավիյ Սեկտորին ու չեն ենթարկվում Ավակովին ու Կեռնեսին... մի խոսքով, Արևելքն ու Հարավ-Արևելքը եռում են հիմա ու մի կայծ է մնում, որ վերջնականապես պայթի այդ ամենը ու ըստ երևույթին, ռուսները մեծ հաճույքով կտանայդ կայծը:

 

 

Անդրանիկ Իսահակյան