Եթե մեր պատկան մարմինները շարունակեն իրենց որդեգրած գիծը,շատ հնարավոր է,հաճախ,ամենաորոշիչ պահերին նման կորուստներ ունենանք...
Քանի դեռ մրցավարը չի տեսնում,չի զգում,որ տվյալ մարզիկի թիկունքին մի ամբողջ պետություն է կանգնած,չունի ոչ մի մտավախություն պատժված լինելու,կգործի այնպես,ինչպես իրեն կթելադրեն,կամ ինչպես ինքն առավել շահեկան կհամարի։
Վստահ եմ,ոչ մեկը հետևողականորեն չի պահանջելու Կարեն Ասլանյանի(59կգ) և իմ գոտեմարտը դատող մրցավարների պատիժը որակազրկման տեսքով։Ամեն ինչ կավարտվի մամուլի շրջանակներում քննարկմամբ և քննադատմամբ։Իսկ դա բոլորս ենք հասկանում,որ առնվազն ոչ էֆֆեկտիվ է։
Նման հարթակներում միայն ուժով պայքարելը շատ քիչ է՝այն էլ մեր երկրի համար։ Այսօր նույն այդ Ռուսաստանը,Թուրքիան,Ադրբեջանը,Բուլղարիան,Հունգարիան այնքան են հզորացրել իրենց մրցավարական և ՖԻԼԱ—ի ղեկավար կազմում ունեցած դիրքերը, որ ցանկացած հավասար գոտեմարտ ի զորու են իրենց ուզածով ավարտել։ Ծիծաղալու կհնչի,այս մրցումներին մենք նույնիսկ մեկ մրցավար չունեինք,այն դեպքում,երբ Հայաստանում առնվազն 3-4 բարձրակարգ դատավոր կա:
Եվ մենք Օլիմպիական ոսկիներ ենք ուզում…
Ինչևէ, գործել է պետք, թե չէ խոսել շատերն են կարող։
P. S. Եզրափակիչ գոտեմարտս դատում էր այն նույն մրցավարը, ով ջանասիրաբար «օգնեց» Արթուր Ալեքսանյանին՝աշխարհի առաջնության ոսկին նվիրել ռուս մարզիկին։
Փաստորեն,որոշ երկրների ներկայացուցիչներ շատՎորով են գորգ դուրս գալիս)))

 

 

Արսեն Ջուլֆալակյան