Ռուսական Ռեգնումը հաղորդում է, որ վարչապետ է դառնալու Հովիկ Աբրահամյանը: Այս ռուսական կայքն ինչ-որ շատ հայկական է, Ռուսաստանի խնդիրները թողած արդեն հայկական խնդիրներով է զբաղվում: Ինչ-որ փորձում է հայաստանի հասարակական կարծիքի ձևավորման համար օրակարգեր մշակել, թեմաներ հղանալ ու դաշտ նետել, և այնքան հեռուն է գնացել, որ արդեն վարչապետի անձի փիառային նախապատրաստություն է տեսնում: Իմիջիայլոց, Հայաստանի մասին մտահոգ ռուսական կայքին կարելի է հիշեցնել, որ ավելի կարևոր խնդիրներ կան ինֆոքաղաքականության ճակատում, ավելի լավ փիառի ու քարոզչության օբյեկտներ ու դաշտեր կան, այդտեղ փորձեք ձեր ուժերը:
Արման Սահակյան