Ոչ թե պետք է գուշակել, թե ով է լինելու նոր վարչապետը, այլ՝ որ տեսակին է նա պատկանելու։ Հետևաբար, Սերժ Սարգսյանի ասած՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն հավանական է, որ կպատկանի «քյարթ» տեսակին, քանի որ 5000-ամյա քաղաքակրթություն ունեցող, բայց իրականում քաղաքակրթությունից լուսային տարիներով հեռու՝ ազգի մեծամասնության կողմից հենց այդ տեսակն է, որ ընդունելի է։ Հենց այդ տեսակն է, որ ընդունելի կլինի նաև քյարթու օլիգարխների և քրեաօլիգարխների, քյարթու ԲՀԿ-ականների կողմից։ Իսկ Տիգրան Սարգսյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, համենայն դեպս այդ տեսակին չէր պատկանում, նաև գիտեր, թե քաղաքակրթությունն ինչ բան է, դրա համար էլ մեծամասնության կողմից ընդունելի չէր։
Անկախ նրանից, թե ով կլինի՝ միևնույն է, թալանելու է երկրի բյուջեն։ Սակայն ինձ նաև ազգիս դեգրադացման պրոցեսի արագացումը կամ դանդաղեցումն է մտահոգում, վերջիվերջո մինչև ե՞րբ պիտի 5000-ամյա քաղաքակրթություն ունեցող երկրում քյարթերը օրակարգ թելադրեն։

 

Կարեն Վարդանյան