Հարց եմ տալիս,
- Հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա:
պատասխանում ես,
- Մեկ հա, մեկ չէ, ախր ո՞վ անի, ո՞վ առաջնորդի, ո՞վ կգնա իրա հետևից և ինչ ա՞ լինելու դրանից հետո:
ասում եմ,
- Չեմ հարցնում, ով, ոնց, երբ ու ինչ ա լինելու դրանից հետո, ուղակի հարցնում եմ՝ հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա, - կրկին երկմտում ես, կոնկրետ բան չես ասում, այն դեպքում երբ հարցս շատ հստակ ա ձևակերպված:
Ուրիշին եմ հարց տալիս,
- Հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա:
պատասխանում ա,
- Դե մի չորս տարուց:
ասում եմ,
- Ժամկետների մասին չեմ հարցնում, ուղակի հարցնում եմ հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա, իմ ու քո պատկերացրած Հեղափոխությունը:
Ու կրկին հստակ պատասխան չկա:
Մեկ ուրիշին եմ հարց տալիս,
- Հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա:
պատասխանում ա,
- Ո՞վ առաջնորդի, ո՞նց անի և հետո ի՞նչ պիտի լինի:
ասում եմ,
- Չեմ հարցնում, ով, ոնց, երբ ու ինչ ա լինելու հետո, ուղակի հարցնում եմ՝ հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա:
Ու կրկին շատ պարզ հարցին չկա պարզ պատասխան:
Հետո այդ հարցը ինձ եմ տալիս, հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա: Եվ առանձ երկմտելու, ես ինձ պատասխանում եմ՝ իհարկե հավատում եմ: Հետո նորից եմ այդ հարցը ինձ տալիս, հավատում ե՞ս, որ Հեղափոխությունը լինելու ա: Ու կրկին պատասխանս հստակ ու միանշանակ է՝ Այո լինելու է:

Հիմա ժպտում եք, ասում եք' միամիտ ա, ուտոպիստ ա, իդեալիստ ա, անգամ մարդիկ կլինեն կասեն՝ էսի բան չի հասկանում Հեղափոխությունները տենց հավատով չեն լինում, պետք ա մեկը առաջնորդի, ռեսուրսներ են պետք, փող ա պետք, նախապատրաստվել ա պետք, դրսից աջակցություն ա պետք, ժողովուրդը պետք ա հասնի այն աստիճանի, որ պատրաստ լինի դուրս գա փողոց և նմանատիպ շատ շատ գործոններ, նոր կարողա լինի:
Բան չասի կարող ա չեմ հասկանում և ձեր բոլոր նշված գործոնները որոշակի չափով անշուշտ պետք են, բայց դե այդ ամենինչից առաջ կարծում եմ ամենակարևորը հավատն է, և այո, ես իդեալիստ եմ, ուտոպիստ եմ, ռոմանտիկ եմ, միամիտ եմ, բայց ես գոնե հավատում եմ նրան ինչին հավատում եմ ու ինչին որ ուզում եմ հավատամ, այլ ոչ թե նրան ինչը ինձ պարտադրում ա և հուշում ա պատմական ու համաշխարհային փորձը, ու ի տարբերություն շատ շատերի չեմ ասում,
- Հա շատ եմ ուզում որ լինի, բայց դե չի լինի է:
Որովհետև, ես վստահ եմ, որ Հեղափոխությունը լինելու ա, ու փաթթած, ծալած ու ոլորած ունեմ, բոլոր տրամաչափերի փողային բազարները ու քաղաքական խաղերը:

Նավակ Ճոճողը