Երկար փորձում էի ձեռնպահ մնալ օպերային թատրոնի շուրջ զարգացումների մեկնաբանություններ անելուց, բայց տեսնելով զարգացումները չեմ կարող չարտահայտվել: Երկար տարիներ
Բ. Թումանյանը զուսպ կեցվածքով հետևել է թատրոնի լճացմանը ոչ թե նրա համար, որ իրեն միևնույնն է եղել նրա ճակատագիրը, այլ զուտ բարեկրթության նորմերը չխախտելու համար: Զարմանում եմ որ Բարսեղը իր զբաղվածության հետ միասին պատրաստ է մտնել օպերային թատրոնի անսահման բեռի տակ, ու ավելի զարմանում եմ, որ նա դեռ պիտի ապացուցի իր կոմպետենտ և ճիշտ լինելու հանգամանքը: Առանց չափազանցնելու եմ ասում, աշխարհի շատ թատրոններ կերազեին ունենալ նրան գոնե կոնսուլտանտի կարգավիճակում, իսկ մեզ մոտ դեռ նրա ՕԳԳ-ն քննարկման թեմա է: Անկեղծ ասած չէի ուզենա նրան տեսնել տնօրենի անիմաստ ծանրաբեռնվածության տակ, բայց նրան որպես գեղ. ղեկավար ունենալը թատրոնի համար մի անգամից մի քանի աստիճան թռիչք է նշանակում: Անկախ նրանից ով կլինի թատրոնի տնօրենը, Բ. Թումանյանը անվիճելի ճոխություն է թատրոնի համար: Եթե ագային, ակադեմիական, պրոֆեսիոնալ բոլոր առումներով թատրոն ենք ուզում ունենալ, ուրեմն ապագա տնօրենի միակ իմաստուն որոշումը Բ. Թումանյանի օգնությանը դիմելն է: Թատրոնը ունի որակյալ պոտենցիալ, նրան ճիշտ ներկայացնել է պետք: Հաջողություն մեզ բոլորիս
Վարդան Հակոբյան