Ինձ թվում ա՝ վաղուց ժամանակն ա հայտարարություն տալու, որ Հայաստանը իր տարածքը փոխանակում ա Եվրոպայում նույնքան տարածքի հետ։ Օրինակ համար շատ հարմար ա Ալբանիան։ Համ դրսերում միշտ խառնում են մեզ, համ համարյա հավասար բնակչություն ունի, ճիշտ ա՝ տարածքը մի քիչ փոքր ա, բայց փոխարենը ելք ունի դեպի ծով, Եվրամության ու նատոյի պատրաստի անդամ ա։ Իրանց էլ ա ձեռնտու, կգան իրանց մուսուլման ախպերների մոտ, ավելին՝ իրենց ալբանացի ախպերների մոտ, կհանվի Թուրանի կոկորդում խրված փուշը, մենք էլ սենց թե նենց գնում ենք, գոնե Հայաստան կգնանք։))) Խաղաղ ապրելու, աշխատելու ու ստեղծագործելու հնարավորություն կունենանք, թե չէ եկել, լռվել ենք էս ստրատեգիական շահերի բախման կետում, դարեր շարունակ սիզիփոսությամբ ենք զբաղված, ու ոնց որ նախկինում թույլ չեն տվել զարգանալ, տենց էլ սրանից հետո թույլ չեն տալու, ոչ մեկի ձեռնտու չի, որ ստեղ ինքնիշխան ու նորմալ պետություն լինի։ Եթե ալբանացիք էլ չհամաձայնվեն, գերտերությունները հաստատ կարձագանքեն հայտարարությանը, իրանցից ի՞նչ ա գնում, եսիմ ինչ մի տարածք չի եղածը։)) Ռուսների ականջը խուլ։))

 

Արփի Ոսկանյան