Ինչքան հետևում եմ մեր հասարակության, ի մասնավորի' համացանցային հասարակության պահվածքին, այնքան ավելի եմ համոզվում, որ անկախ այն հանգամանքից, թե մենք կմիանանք Մաքսային Միությանը կամ ոչ, միևնույնն է մեզ մոտ ինտելեկտի անդառնալի ամերիկացում է գնում ու չափազանց կանխատեսելի, միամիտ ու կառավարելի ենք, փոքրահասակ երեխայի նման: Արդեն ասվեց և պաշտոնական հայտարարությունների և ոչ պաշտոնական լրահոսի միջոցով, որ կարծեմ տասնօրյա ժամկետի ընթացքւմ է լինելու ՀՀ նոր վարչապետի նշանակումը Նախագահի կողմից:Ու այդ ընթացքւմ երկրի ղեկավարը փորձում է <> վարչապետի թեկնածուի իր ընտրության մեջ' քաղաքական խորհրդակցություններ անցկացնելով երկրի հիմնական քաղաքական ուժերի հետ, որպեսզի եղած թեկնածուներից ճիշտ ընտրություն կատարի: Նույնիսկ եթե նախագահն արդեն իր մտքում իր ընտրությունը կատարել է ու այս ամբողջը զուտ միայն ընթացակարգային գործողությունների շարք է, ինչ կարիք կա անիմաստ կանխագուշակումներ կատարելու, ինչ որ անհայտ <> վկայակոչելու: Ի վերջո չի կարելի այսքան միամիտ լինել,հաշվարկներ անել, ինչու չէ, նաև ապագայի պլաններ կառուցել: Հստակ անուն կարելի է իմանալ առնվան Նախագահի ուղեղի մեջ թափանցելով ու այդ անունը նեյրոնա-էլեկտրական ազդակներից խոսքի կամ բառի վերծանելով միայն, որպեսզի ունենանք հարյուրն առ հարյուր հավաստիության երաշխիք:
Այս տարիների ընթացքում հետևելով նախագահ Սարգսյանի աշխատաոճին, կարող եմ ասել, ողջ հասարակությունն իրեն պահում է այնպես, ինչպես հաշվարկվել է երկրի ղեկավարի կողմից. այսինքն թե' այս օրերին հստակ <>: Մի քանի օրն այս դեպքում հիասքանչ ինդիկատոր է, լակմուսի թուղթ <> համար,. որոնց արդյունքները հետագայում վստահաբար կօգտագործվեն հետագա քաղաքական հասարակական և այլ գործողությունները մշակելիս: լավ հասարակությունն է միամիտ ու շտապողական: բա լրագրողները, բա լրատվական կայքերը: Չի կարելի չէ ասենք յոթանասուներկու ժամ համբերելու փոխարեն այդքան բացահայտ սեփական տերերին ու պատվիրատուներին բացահայտել: Կյանքն այս մի քանի օրով չի սահմանափակվելու չէ: Այսքան միամիտ քայլերից հետո էլ ով կհավատա ձեր գրածին, ձեր խոսքին, ձեր օբյեկտիվությանն ու օպերատիվությանը:
Բնականաբար ես էլ ունեմ իմ վերլուծությունները և եթե կուզեք, ամիսներ առաջ արդեն կանխատեսել էի ներկա իրադարձությունները: Ունեմ նաև իմ թեկնածուն ում տեսնում եմ վարչապետի պաշտոնին, սակայն անուն ինքս ինձ համար նույնիսկ չեմ ասում, որովհետև գիտեմ հավանականությունները շատ քիչ են ու ցանկացած անկանխատեսելի զարգացում հնարավոր է:
Այնպես որ կարելի է չէ, մի երկու երեք օր էլ համբերել ու չտվայտվել, <>:

 

Հարություն Հարությունյան