«Տիտանիկ»-ից Քեյթ Ուինսլեթի մերկ նկարն աճուրդի է հանվելու: Ըստ Sydney Morning Herald-ի, ֆիլմում Քեյթի հերոսուհին՝ Ռոուզը, խնդրում է Ջեքին (Լեոնարդո Դի Կապրիո) իրեն մերկ նկարել: Իրականում այն նկարել է ռեժիսոր ֆիլմի Ջեյմս Քեմերոնը:

Նա նույնիսկ նկարի վրա գրել է Դի Կապրիոյի հերոսի անվան սկզբնատառերն ու ամսաթիվը՝ 1912թ. ապրիլի 14. «Տիտանիկ»-ի խորտակվելուց մեկ օր առաջ: 2011 թվականին նկարի բնօրինակը վաճառվել է 16 հազար դոլարով: Հիմա պատրաստվում են այն վերավաճառել:

Նկարի ենթադրվող արժեքը 10 հազար ֆունտ սթեռլինգ է: Ֆիլմի եւ նկարի ստեղծումից արդեն 17 տարի է անցել:

Ժապավենի երկրպագուների համար այս կտավը լեգենդար է, բայց Ուինսլեթն ինքը ասում է, որ այդ պատկերը շարունակ հետապնդում է իրեն: Քեյթը նույնիսկ պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս այդ կտավով լուսանկարներ չի մակագրելու:

 

http://nude.li/wp-content/uploads/2012/08/kate-winslet-nude2.jpg