Ճիշտ են էլի ասում ժողովրդի շրջանում, որ ինչ-որ մեկին սիրելու համար այդ մարդը սզբում պետք է մահանա: Քանի կար Տիգրան Սարգսյանի վարչապետությունը, ով չէր զլանում քննադատում էր' իրեն փորձագետ հռչակելով, իսկ հիմա երբ այս մարդը վերջապես հրաժարական տվեց' բավարարելով իր ընդիմախոսների երազն ու անդրդվելի ակնկլաիքները, ուրախացողների շրջանում կամաց-կաամց սկսեցին նշմարվել նաև տխրողները: Տխրողներից մեկը պարզվում է մեզ բոլորիս հայտնի Ահարոն Ադիբեկյան է:

Այսպիսով մեջբերենք այն ինչ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը հիմնականում ասել է Տիգրան Սարգսյանի հրաժարակին շրջանակներում. « Լինելով վարչապետ' նա ուներ ռազմավարական նպատակներ: Նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման համար։ Նա հիասթափվեց մեզնից, որ մենք չաջակցեցինք նրա ծրագրերին: Հայերն ունեն մի շատ վատ սովորույթ, դեմքը, որը կա առաջին դիրքում, չի տեսնում իր հետնորդին։ Մեզ պետք է այնպիսի վարչապետ, որ անձնական կապեր ունենա ֆինանսական ընկերությունների հետ, իսկ ես մեր քաղաքական աստղերի շարքում նման դեմք չեմ տեսնում: Չգիտեմ, թե նախագահը ում կնշանակի, բայց Տիգրան Սարգսյանի նման մակարդակի ֆինանսիստ Հայաստանը չունի:»

Փաստորեն այսպիսի մարդիկ էլ են գտնվում: Ասեմ ավելին Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ խոսելով Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածի մասին' քննադատելուց զատ անդրադարձել է նաև որոշ առաջընթացների: Գիտեք ինչ, ես չեմ զարմանում, որ Հայաստանում գտնվում են մարդիկ, ովքեր լավն են տեսնում Տիգրան Սրագսյանի գործունեության մեջ, գնահատում ենք այդ մարդու աշխատանքը, կամ էլ գովաբանում են նրա մասնագիտական ունակությունները: Բնավ չեմ զարմանում: Պարզապես բանն այն է, որ գրեթե բոլոր գործող պաշտոնյաներին մենք մշտապես քննադատում, պիտակավորում ենք և երբեմն նույնիսկ ազգի դավաճան ենք սարքում, բայց հենց այդ մարդիկ մահանում, կամ էլ ազատվում են աշխատանքից, սկսվում է տարվել ճիշտ հակառակ քաղաքականությունը: Չեմ ուզում կոնկրետ օրինակներ ասել, քանի որ կարծում եմ դրա անհրաժեշտությունը չկա, ընդամենն այս պարագայում պարզապես կարող եմ ասել լավ է, որ ամեն դեպքում Տիգրան Սարգսյանը չի մահացել, թե չէ հաստատ վստահ եմ, որ հետմահու հերոս կդառնար մեր հասարակության համար: Չեմ կարծում, որ դա Տիգրան Սարգսյանին ևս կարող էր գոհացնել:

 

 

Վազգեն Ղազարյան