Ճամփորդ կաթիլը <լրացրած>

Մի անգամ ջրի մի կաթիլ ձանձրացավ ծովից: Նրան հոգնեցնում էր ծովի, թե հանգիստ վիճակը և, թե փոթորկոտ ակտիվ վիճակը: Նա նորն էր փնտրում, նոր զգացողություններ: Եվ նա որոշեց ճամփորդել: Շատ լուռ, ոչինչ չասելով ծովին և առանց հրաժեշտի, նա գոլորշիացավ և դարձավ փոքրիկ ամպ: Այնտեղ վերևից ամենը շատ գեղեցիկ էր: Նա սլանում էր երկնքում քամու ուղղությամբ: Տեսնում էր գեղեցիկ ծիածաններ, գեղեցիկ լեռներ ու անտառներ, ծանոթանում էր նոր ամպերի հետ, որոնք իր պես կաթիլներ էին ժամանակին, միանում էր նրանց, զրուցում նրանց հետ: Կաթիլի ժամանակը շատ ուրախ ու հետաքրքիր էր անցնում, նա երջանիկ էր...: -Վերջապես ես ազատվեցի այդ ձանձրալի ծովից: -Մտածում էր կաթիլը:-Ինչ գեղեցիկ է այստեղ: Ես դեռ երբեք ամպ չէի եղել: -Ասաց կատիլը իրեն միացած մեկ այլ ամպին:-Այո գեղեցիկ է, բայց ես արդեն հոգնել եմ: Ես շատ եմ ձանձրացել և սպասում եմ... Շուտով ես կդառնամ անձրև ու կթափվեմ իմ սիրելի ծովը, ես այնքան եմ նրան կարոտել...:-Կարոտել? Դու կարոտել ես? Բայց չէ, որ այնտեղ շատ ձանձրալի է աննդհատ նույն բանը: Ես փախել եմ ծովից: Ես նույնիսկ հրաժեշտ չտվեցի նրան: Միթե աշխարհում Ճանապարհորթելուց էլ ավելի լավ բան կա? -Զարմացած և նույնիսկ զայրացած ասաց կաթիլը:-Դու սխալվում էս: Ծովը դա հրաշք է: Ծովում, երբ դու լինելով ընդամենը մի փոքրիկ կաթիլ զգում էս քեզ ինչպես ամբողջություն հազարավոր այլ կաթիլների հետ, երբ փոթորկից հետո մենք շատ հոգնած գրկում էնկ իրար, երբ արևը տաքացնում է մեզ, երբ լուսինը գցելով իր ստվերն մեզ վրա դարձնում է մեզ կախարդական և անչափ գեղեցիկ: Երբ ձկները լողում են մեր միջով, իսկ մենք հպվելով նրանց ուրախանում էնք: Ծովում մենք մի ամբողջություն ենք: Ես հիշում եմ, թե ինչ տխրությամբ էր ծովն ինձ բաց թողնում իրենից և ինչքան դեռ կուրախանա, երբ ես կրկին միանամ նրան:-Ես այդպես չեմ մտածում, բայց դա կարևոր չէ, չեմ ուզում վիճել: -Առհամարական ասաց կաթիլը և փորձեց պոկվել նրանից: Բայց չստացվեց, քամին ուժեղանում էր և շուտով սկսեց ուժեղ փոթորկել: Ամպիկն աննդհատ տարբեր կողմեր էր սլանում: Նա շատ էր վախենում այնտեղ ծովում փոթորկի ժամանակ, նա միայնակ չէր, նա մի ամբողջ ծով էր, իսկ հիմա նա մնացել էր մենակ իրեն միացած ամպը պոկվեց նրանից և անձրև դառնալով երջանիկ ընկավ ծովն: Հնչում էր սարսափելի ամպրոպի ձայնը, իր կողքով սլանում էին կայծակները: Նա անչափ վախեցած էր, իսկ նրա շուրջը, բոլոր ամպերը երջանիկ թափվում էին ծովը: Շուտով քամին հանդարդվեց և անձրևն ավարտվեց: Կաթիլը դեռ շատ էր վախեցած, բայց շուտով հանգստացավ և շարունակեց իր ճանապարհորդությունը: Նա սլանում էր բարձր լեռների վրայով, որոնք ամբողջովին պատված էին ձյունով ու սառույցով:-Ինչ դժբախտ են այս կաթիլները: -Մտածում էր կաթիլը: -Նրանք ամբողջովին սառած սփռված էն լեռներով մեկ: Նրանք չեն կարող ճամփորդել, տեսնել գեղեցիկ աշխարհը, ուրախանալ դրանով, նրանք նույնիսկ ծով չեն կարող հասնել: Մինչդեռ նրանց տեղը հենց.... –Կաթլին չհասցրեց ամենն ասել: Նա զգաց թե ինչպես է սառչում և դառնալով ձյուն ընկնում լեռան վրա, դառնալով հեռթական դժբախտ կաթիլը:
Շատ էր լաց լինում կաթիլը: Նա դարձավ ընդամենը ձյան մի փաթիլ: Իսկ նա երազում էր ճանապարհորդել աշխարհով մեկ տեսնել նորը և վայելել իր կյանքը: Նա զրուցում էր իր հարևանների հետ և նրանք մխիթարում էին կաթիլին, որ շուտով կգա գարունը, նրանք կհալչեն և գետակ դառնալով կհոսեն դեպի իրենց այդաքան սիրելի և այնքան կարոտած ծովը: Կաթիլը արդեն ինքնել կարոտել էր ծովը, նա հասկանում էր, որ միայն ծովում էր նա պաշտպանված և սիրելի, միայն ծովում նա ուներ իսկական ընկերներ: Հիմա արդեն հասկանում էր, թե ինչու էին բոլոր ճամփորդ կաթիլները երազում վերադառնալ ծովը: Շուտով եկավ այդաքան սպասված գարունը: Կաթիլը գետակ դառնալով ուրախ քչքչալով հոսում էր անտառների և դաշտերի միջով: -Ինչ գեղեցիկ է: -Մտածում էր կաթիլը: -Բնությունը զարդնում է, ծառերը բողբոջում, իսկ ոմանք արդեն ծաղկում են, թոչունները ծլվլում: Աշխարհում կարծես մի մեծ իրարանցում է սկսվել, ամենը կյանք է ստանում, ապրում է, ԱՊՐՈՒՄ Է: Կաթիլը ոգևորված հոսում էր էլ ավելի արագ, նա միանում էր մեկ այլ գետակների ավելի էին արագանում: Բոլորը ուրախ էին բոլորը ապրում էին, բոլորը սպասում էին այդքան սպասված պահին: Երբ նրանք կտեսնեն հեռվում ծովը ու էլ ավելի արագ հոսալով կմիանան նրան: Ճատ ժամանակ չանցավ և հենց այդպես էլ եղավ: Հեռվում երևաց ծովը բոլորը ուրախ բղավեցին և գրկեցին ծովը: Նրանք տաննեին, նրանք ապահով էին, նրանք սիրված էին…

Հ.Գ Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր Հայ կաթիլները վերադառնան իրենց ծովը: Ծովն շատ է կարոտել նրանց այդաքան կաթիլների պատճառով նա ցամաքում է, նա արդեն դարձել է փոքրիկ մի լիճ և գնալով էլ ավելի է ցամաքում: Սիրելի Կաթիլներ մի լքեք ձեր լիճը, սիրելի ճամփորդ կաթիլներ վերադարձեք ձեր ծովը: -Ես հավատում եմ, կգա մի օր գարուն, կհալչեն բոլոր սառած Հայ կաթիլները և կհոսեն դեպի Հայաստան…

 

 

Ռաֆաել Աֆրիկյան