Մի քիչ քայլենք ու խոսենք Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հաղորդման շուրջ խոսակցությունների մասին:

Հաղորդումը սարքած է, հաղորդուման մեջ դերասաններ են խաղում և այլն, այսպիսի մեկնաբանություններ պետք չի անել: Մի հաղորդմանը դերասաններ կխաղան, մյուսին սովորական քաղաքացիներ, երրորդին ես ու դու՝ կապ չունի: Էս հաղորդման իմաստը մի քիչ ժպիտ պարգևելնա, մի քիչ ընթացիք կյանքից շեղվելը: Ոչ ոք չի պարտադրում ոչ ոքի նայել այս կամ այն հաղորդումը: Փառք Աստծո ինտերնետ կա, բազմաթիվ ուրիշ հաղորդումներ կան, ընտրեք այն մեկը, որը ձեզ հոգեհարազատ է ու նայեք: Հետո բողոքում եք, որ կյանքը դժվար է, որ լավ բան չկա, բոլորը տխուր են: Դուք եք ձեր համար այդ նեգատիվ ֆոնը ստեղծում՝ ամեն ինչից բողոքելով ու ամեն ինչի մեջ վատը տեսնելով:

Եկեք պայմանավորվենք, եթե գրածիս իմաստը չեք հասկացել չմեկնաբանեք:

 

 

Էդգար Խաչատրյան