Վարչապետի հրաժարականը ՀՀ ներքաղաքական կյանքում դրամատիկ ելևէջների ալիք բարձրացրեց...
Սոցիալական ցանցերում ու լրատվականներում ակտիվ քննարկվում է արդեն էքս վարչապետի սրտաճմլիկ ստատուսի լայքերի ու կիսվելու թվերը (ի դեպ ՀՀԿ-ական ամենալայքված ու կիսված ստատուսի ռեկորդը անկախ ամեն ինչից պատկանում է Արմեն Աշոտյան-ին) նոր թեկնածուների հարցը, ամենաքննարկվող թեկնածուների մամուլի խոսնակների հերքումները այն մասին, որ իրենց «շեֆը» չի էլ մտածում վարչապետ դառնալու մասին ու նույնիսկ ոչ էլ ցանկանում է վարչապետ դառնալ...էդ էլ քիչ էր՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության կազմը հրաժարական է տվել ու նախագահն էլ ստորագրել է հրաժարականի դիմումները:
Որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ հավատալ, որ այս բնականոն գործընթացը ոչ թե պարտադրված է Հայաստանին, այլ կատարվում է ներքաղաքական զարգացումների ֆոնին, սակայն որքան էլ որ օպտիմիստ լինեմ, չեմ կարողանում:Տիգրան Սարգսյանը, ով ի դեպ ամենաերկարակյաց վարչապետն էր ՀՀ 3-րդ անկախ հանրապետության ժամանակաշրջանում, հաստատ առաջին սխալը չէր, որ թույլ տվեց իր կարիերայի ընթացքում ու եթե դա լիներ պատճառը, նա վաղուց հրաժեշտ տված կլիներ աթոռին:Այս զարգացումների թռիչքային բնույթը տեղիք է տալիս մտածելու, որ սա պարտադրանք է Ռուսաստանի կողմից, իսկ նոր վարչապետի թեկնածուի «աղոտ» կերպարը վկայում է այն մասին, որ Պուտինը դեռ չի որոշել, թե ով է նա լինելու:

 

Գագիկ Մամուլյան