Մի ժամանակ «Ծեր իմաստուն» անունով մեկը խորհուրդներ էր տալիս ֆեյսբուքով, այսօր էլ հայտնվեց ու մի այսպիսի գաղափար տվեց՝ ՀՀ նախագահին առաջարկել վարչապետի առաջադրումը կազմակերպել ԱԺ բոլոր խմբակցությունների մակարդակով՝ յուրաքանչյուր խմբակցություն առաջադրում է իր թեկնածուին մեկ օրով/շաբաթով/ամսով/եռամսյակով/կիսամյակով/տարով.... Չէ, տարով չի ստացվի՝ բավարարվենք կիսամյակով, և ամեն մի թեկնածու մեխանիկորեն նշանակվում է վարչապետ ու կազմակերպում է իրեն առաջադրած խմբակցության ծրագրերի իրականացումը: Թե ինչ կստանանք արդյունքում՝ չգիտեմ (ավելի ճիշտ գիտեմ՝ բարդակ), սակայն այլևս ոչ մի «ազգընտիր» չի կարող ասել, թե մենք պայքարում ենք ոչ թե անձերի դեմ, այլ որպեսզի իրագործվեն երկիրն այս վիճակից հանելու ծրագրերը:
Վախթանգ Սիրադեղյան