Քիչ առաջ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի՝ քառյակի հանդիպումից հետո քառյակի անունից հայտարարեց, որ վարչապետի և կառավարության հրաժարականը դա քառյակի գործողությունների արդյունք է: Նա հիշեցրեց, որ վերջերս նույնպես հնչեցվել է այն տարբերակը, որ իշխանությունները կարող են չսպասել մինչև ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկմանը և հենց իրենք կառավարության հրաժարականի նախաձեռնություն ցուցաբերեն: Հակոբյանի խոսքերով, այն մարդիկ, ովքեր մտածում են, որ սա քառյակի գործունեության հետ կապ չունի, կամ՝ քաղաքականության հետ կապ չունեն, կամ անկեղծ չեն:
Կից նյութն՝ այստեղ
Կարեն Թովմասյան