Ախտունգ, ժողովուրդ, Գալուստ Իմաստունը էլի հարցազրույց ա տվել, որտեղ նենց մտքեր ա երկնել, որոնց ֆոնին վարչապետի հրաժարականը 15-րդական հարցա: Ներկայացնում եմ Made in Galust մտքերի Top 8-ը
1. «Ես կարծում եմ' ոչ թե իմ անունն է ինձ արժանիքներ հաղորդում, այլ հակառակը»:
Իմաստասեր Նժդեհիստը սա ասում է ի պատասխան լրագրողի այն ակնարկին, թե ինչ է նշանակում «Գրիգոր» անունը հին հունարենում:
2. «Յուրաքանչյուր արթուն մարդ պետք է նաև քնելու հնարավորություն ունենա:»
Սենց խորը միտք մեկ էլ «Ավելի լավ է լինել, քան չլինել»-ն ա:
3. «ՈՒղիղ տասնհինգ ու ևս մի քանի տասնհինգ տարի ՀՀԿ-ն կլինի իշխանություն ու ոչ թե կքնի, այլ կքնեցնի»:
Երբևիցե լսածս ամենասարսափելի անեծքն էր...
4. «ՀՀԿ-ն կուռք չէ, ՀՀԿ-ն գաղափարախոսություն է:»
... դե արի ու էս անհաջող լոբոտոմիայի զոհին բացատրի, որ ՀՀԿ-ն ոչ էլ գաղափարախոսություն ա: Դե յուրե՝ ուղղակի կուսակցություն ա:
5. «Էֆեկտը ես եմ, ես եմ արժեքավորում իմ գործողությունները, ես ընդամենը կարողանում եմ բանախոսել յուրաքանչյուր հարցի շուրջ:»
Մատաղ, դու էֆեկտը չես, դու դեֆեկտն ես, իսկ մնացած եսաքովքիդ մասով կարող եմ ասել. «Սպանիր մեջիդ Հայրիկյանին»:
6. «Այո, երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն:»
Ասեցի՝ սպանիր մեջիդ Հայրիկյանին:
7. «Լավ կլիներ՝ իրենց կշիռն էլ էդպիսին լիներ, ա՛յ, այստեղ է, որ ասում եմ՝ գաղափարախոսություն, որն էլ մեր դեպքում շատ լավ աշխատում է:»
Բնածին կրետինիզմի էնցիկլոպեդիկ արտահայտում...
8. «-Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու եք Դուք դավաճան:
-Չէ՛, չի հետաքրքրում:»
Միակ անկեղծ պատասխանը:
Հ.Գ. Հերթական անգամ մոտս բուռն ցանկություն առաջացավ քաղաքական ուժգին ռեպրեսսիաներ իրականացնելու:ՃՃՃ
Կոնստանտին Տեր-Նակալյան