Մի հատ լավ անեկդոտ՝ ոնց որ հենց էս օրերի համար լինի։ Ուրեմն 80 տարեկան մի հատ բիձա գնում ա տերտերի մոտ ու ասում՝ տեր հայր, կինս հղիացել ա։ Բայց ես մատով չեմ կպել։ Ուղղակի մտածում եմ՝ կարող ա՞ Աստծու մատը խառն ա։
Տեր հայրը հարցնում ա՝ կինդ քանի՞ տարեկան ա, ասում ա՝ 20 տարեկան, անցած տարի ենք ամուսնացել։
Տեր հայրը թե՝ մի բան պատմեմ կհասկանաս։ Մի անգամ անապատով գնում էի, առյուծը հարձակվեց վրաս։ Ձեռնափայտս պահեցի, նշան բռնեցի, կանչեցի Աստված, ու կրակեցի։ Առյուծը սատկած ընկավ։
Բիձեն՝ Տեր հայր, էդտեղ էլ ա ուրեմն Աստծու մատը խառը էղել։
Տերտերը պատասխանում ՝ ես էլ սկզբում տենց մտածում, հետո շուռ էկա՝ տեսնեմ որսորդը հրացանով հետևս կանգնած ա...
Էս անեկդոտը հիշեցի, երբ կարդացի, թե մի քանիսը ոնց են հայտարարում, որ վարչապետը հրաժարական տվեց (կամ պաշտոնանկ էղավ) իրանց հուժկու ալիքի վախից։ Ու հավատում են իրանց ասածին։

 

 

Բաբկեն Թունյան