Սերժ Սարգսյանը նախարարություններ այցերի ժամանակ չի հոգնում կրկնել մեկ միտք' "մենք պետք է բացատրենք մեր քաղաքացիներին թե ինչ լավ գործեր ենք անում, պետք է քարոզենք": Այսինքն ըստ նրա պրոպագանդան կաղում է:
Վարչապետը գնաց:
Իսկ վարչապետի խնդիրն է այսօր մեր երկրի առջև? Նախագահի, Ազգային ժողովի, ղեկավարող կուսակցության, արտաքին քաղաքականության որակը բավարար է?
Ինչ ծրագիր պետք է իրականացնի նոր վարչապետը? Սեփական, թե նախագահի ու իշխող կուսակցության? Իսկ ունեն նրանք ծրագիր, թե հերթական քավության նոխազ կսարքեն նաև նորին?

Կարևոր չի ով կդառնա այսօր վարչապետ:
Կարևորը այն է, որ նա այդ համակարգում չի կարող աշխատել և ոչինչ չի կարող անել: Դեգրադացման վառ վերջին օրինակը' Հրայր Թովմասյան: Փայլուն մասնագետ և պաշտոնը ստանալուց հետո ինչպիսի մարդկային որակների անկում և արդյունքի դրսևորման բացակայություն:
Ինչ փոխվեց Ուկրաինայում Ազարովի հեռանալուց հետո? ՈՉԻՆՉ:
Հայաստանում էլ Ազարով հեռացավ

 

 

Արթուր Ղազարյան