ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ համարել է հակասահմանադրական, իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը հակասահմանադրական հոդվածները սահմանադրական են: Էդ ինչպես է, որ այդպես է լինում ընկեր Թոմվասյանը: Փաստորեն, դուք՝ լինելով արդարադատության նախարար, պարտադրում եք ժողովրդի վզին ևս կես տարով փաթաթել օրենքի հակսահմանադրական դրույթները: Եթե դուք այդպես եք մեկնաբանում ՍԴ-ի որոշումը, առաջարկում եմ ՍԴ-ն վերանվանել՝ Հրայր Թովմասյանի անվան գիտահետազոտական դատարան, որտեղի արձակած որոշումները պիտի անպայման անցնեն ձեր մտքի պրիզմայով, բեկվեն 180 աստիճանով և նոր կիրարկվեն՝ դառնալով սպառնացող մահակ ժողովրդի գլխին:
Մարտիկ Իսախանյան