Արա, արա, արա… պահո~…
Ի~նչ <զրելիչշա> է լինելու ապրիլի քսանութի~ն:
Ո'տքի… զմիմյանս կագնելու են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը, <Դրոյի> գործով նստած դաշնակները ու <իրավադեր>' Վովայից աղոթված Րաֆֆին:
Էս հլը' հ'եչ:
Երեք օր, երեք գիշեր ժողովրդին հրապարակում պահելու համար, հաստատ, պտի պարվի…
Դե արդեն յոթանասուն տարեկան Տեր-Պետրոսյանը' կքոքի յուր ռեպը' <Միգուցե ես սպասել էի քեղ երկար, դու ես մեր Իվանաշվիլին միակ>' մեծ շաբաշի սպասելով:
Ծառուկյանը' պ'ահ-պ'ահ-պա'հ, տեղ բացեք-տեղ բացեք' եկաա~վ.. <Դու անգին ես' աննման ես, թագավոր ախպեր' Ծառուկյան պարգեւ> ու մի լյա~վ շախ կանի' փողի կալոդներ օդ նետելով:
Դաշնակներս յուրյանց զոնտիկներով ու ռետրո ոճով մյուզիկլ օդ կկրակեն ու' քեֆները տնգոզ' մի~ի~ կերպ կարտաբերեն. <Մեր գեղի մեջի Գագոն ախր նուշ է ու անուշ է' Սասնա տնից առավել>:
Րաֆֆին … էս արդեն Վովայից տի հարցնիլ:
Իսկ այ Քոչարյա~նը… նա կմտնի ուզունդարայով' ձեռին թույնի լիքը սրվակ. ռեմիքս կարտասանի Համլետի մենախոսությունը' <Թու բի, օր նոթ թու բի>…
Հ.Գ. Ու չանեն ռեզինի նման կձգի' թույնը կլցնի բոլոր եկածների ականջերը… հատ-հատ:
Ժողովրդինն էլ նեառյալ:

 

 

Կարմեն Դավթյան