Բայց ինչ ուզում եք ասեք' «հալալա» Տիգրան Սարգսյանին. «մեկ օր ավել էլ աշխատեմ խերա»
Տիգրան Սարգսյանը շարժվում է «մեկ օր ավել էլ աշխատեմ խերա» սկզբունքով: Բայց ինչ ուզում եք ասեք «հալալա» Տիգրան Սարգսյանին' մարդ, որը ,կարելի է ասել, ընդհանրապես կոմպլեքսներ չունի, մարդ որին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է իր մասին մտածում հանրությունը, մարդ որը հանրային կարծիքի վրա մեղմ ասած «թքած» ունի, մարդ որը կարող է տասնյակ «պռավալներ» տալ, սակայն դրանից չբարդույթավորվել' չնայած նրա «պռավալների» ցանկից յուրաքանչյուրը կարող էր պատճառ դառնալ զարգացած երկրների կառավարության անմիջապես հրաժարականի, մարդ, որին հաջողվել է երկրի արտաքին պարտքը ֆանտաստիկ թվի հասցնել, սակայն շարունակել մնալ իր պոստում, մարդ, որին աշխատանքից ազատելու համար երկրի 4 քաղաքական$ուժեր իրենց գործերը թողած (եթե իհարկե գործեր ունեն անելու), սակայն լավ հասկանալով, որ դա այդքան էլ հեշտ չի լինելու, մարդ, որը կարող է այսօր մի բան հայտարարել, վաղը լրիվ ուրիշ բան, մարդ, որը կարող է սկզբից քննադատել իր օպոնենտներին, իսկ հետո ասել եկեք երկխոսենք, մարդ ում մասին մասամբ հիմնավորված լեգենդներ են շրջանառվում, իսկ նա ժպտում է' ցույց տալով, որ նույնիսկ այդ բացահայտումները ի վիճակի չեն իրեն նեղություն տալու, մարդ որը այդպես էլ սոցիալական հարթության մեջ ոչ մի էական բարեփոխում չարեց, սակայն ինչ որ «դեժուրնի» ցուցանիշներով փորձում է «կռուտիտ» լինել և դա իր մոտ կարելի է ասել շատ հաճախակի է կրկնվում, մարդ որի «պռավալները» արդեն մարդկանց մոտ զարմանք չեն առաջացնում, այլ կարելի է ասել մարդիկ նույնիսկ դա նորմալ են համարում, քանի, որ Տիգրան Սարգսյանին հաջողվել է մարդկանց մոտ իր պրավալների մասով իմունիտետ առաջացնել, մարդ որը նոր տեսակետ մտցրեց' «ինչքան ուզում ես սխալվի, դա էական չէ, կարևորը կարողանաս դեմքիդ արտահայտությունը չփոխել և ցույց տալ, որ ամեն ինչ իր հունով է գնում»….
Կարեն Թումանյան