Հայ Ժողովրդի քաղաքական գիտելիքների ու դիվանագիտությունից հեռու լինելը, երկու հազար տարվա պատմություն ունի…Ու դժբախտությունը նրանում է, որ նրանք, քաղաքական զարգացումներին նայում են, անհատական գրպանների տեսանկյունով ու կորցնում ազգային շարհերի, ու Հայաստանի Պետության շահերը։

Քանի որ Հայ Ժողովուրդի աշխարհացրիվ, երեվույթը ոչ միայն մեծ Եղեռնից հետո, բայց, դրանից առաջ էլ, Հայ Ժողովուրդը կրթության համար, առաջադիմության, առեվտրի, տարածվել է աշխարհով…ուստի պետք է նա չզբաղվեր այդ երկրների քաղաքականությամբ, ու մնար իր կրթության ու առեվտրի ոլորտներում։

Ու եթե լուրջ քաղաքական շահերի համագործակցություն լիներ Հայ Համայնքների միջեվ, ԱՄՆից մինչ Հայաստան, համայն Միջին Արեվելքով, գոնե այս վերջին քսան հինգ տարիների ընթացքում, ապա, ինչպես անցյալում, Հայ Ժողովուրդը բաժանված չէր լինի ու անօգնական, ու պառակտված։ Հայերը օտար երկրներում պետք է անկողմնակալ մնային արեվելք ու արեվմուտք քաղաքական շարժումների ու կռիվների մեջ, ու պետք է միշտ էլ նիցուկ կանգներ միայն երկրի քաղաքացիների, մարդկային իրավունքների կողքին, լինեին դրանք մուսուլմանները թե այլոք…այնպես դուրս եկավ, որ նրանք, նիցուկ կանգնեցին շատ պարագաներում դիկտատորների ու ոչ ժողովրդավար ղեկավարների կողքին…դա այդպես էր, Պարսկաստանի Շահի ժամանակ, որտեղ Հայեր կանգնեցին Շահի կողքին, ու այդպես է Սուրիո Ասադի կողքին այս արյունալի պատերազմի ժամանակ…Հայեր եղել են Ստալինի կողքին, ու մնացածի..Ու մտածում ես, սակայն որն՞ էր Հայերի օգուտը, այս մարդկանց կողքին կանգնելով…ու թշնամի դառնալով հսկա մուսուլմանական մեծամասնության պայքարին իրենց իրավունքների համար…Նույնիսկ Ռուսաստանում, երբ տեսնում ես Գերի Գասպարովի նման, կամ Արա Աբրահամյան եվ այլն…մարդիք քաղաքական դաշտում, գիտես որ Հայերի գլխին լավ ամպեր չեն կուտակվում…Ինձ որ հարցնեն, ինձ ինչ՞ թե , օրինակ, Պուտինը լավ ղեկավար է կամ վատ, իր ռուս ժողովուրդի աչք թող լույս կամ մութ լինի…Պուտինը Ռուսաստանի ղեկավար չի դարձել որ Հայերի նկատմամբ, լավ նախագահ դառնա….

Եթե Հայը իրեն համար բարենպաստ քաղաքական իրավունքներ է ուզում, ապա կարող է դա անել սեփական Հայաստանում…ուրիշի երկրներում, ժողովուրդների մեծամասնության կամ փոքրամասնության դեմ կանգնելը, որն՞ է..

Ու այս ամենն էլ գալիս է այն տխմար մտածելակերպից որ իրենց ապրած երկրները իրենց կամ առաջին, կամ էլ եկրորդ հայրենիքն են սեպում …Մարդ միայն մեկ Հայրենիք պետք է ունենա, իսկ եթե իր ապրելու վայրը տարբեր է, ապա, դա միայն իր աշխատանքի ու կրթության վայր կարող է լինել…կամ էլ պետք է մոռանա իր Հայկական քաղաքական իրավունքները հետապնդելը օտար երկրներում...