Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ, Փախստականների և բռնի տեղահանվածների գծով կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը դավաճանել են ԽՍՀՄ-ին, իսկ այժմ կարող են Ռուսաստանին դավաճանել: «Ռուսաստանը պետք է իմանա, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայերը դավաճանել են խորհրդային կիությանը՝ լրտեսությամբ զբաղվելով երկրի դեմ: Եվ նրանք մի օր կարող են դավաճանել Ռուսաստանին: Հայաստանն ու հայկական սփյուռքն այժմ պայքարում են թյուրքալեզու պետությունների դեմ: իսկ ինչու՞ են միայն Ադրբեջանն ու Թուրքիան դիմակայում հայկական շովինիզմին: Մյուս թյուրքալեզու պետությունների ղեկավարները պաշտոնական այցերով գալիս են Երևան: Արևմուտքը պետք է սա իմանա, այլապես մի օր էլ նրանք կբախվեն հայկական ահաբեկչության ու շովինիզմի հետ», - ասել է Հասանովը:
Հետաքրքիր է, թե մարդ ինչքան կարող է իրականությունից հեռու լինել նման հայտարարություն անելու համար: Հասանովը երևի մոռացել է, որ հայերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հսկայական զոհեր են տվել, ինչպես նաև ԽՍՀՄ-ն ունեցել է հայազգի գեներալներ, մարշալներ ու ծովակալներ: Եվ երկրորդ՝ հայերը չեն պայքարում թյուրքալեզու երկրների դեմ, ՀՀ խնդիրը միայն իր հարևաններն են: Маразм крепчает!
Սարգիս Ասատրյան