ՍԴ-ի կայացրած որոշումը ապտակ էր ոչ միայն կառավարությանը, այլ լուրջ աշխարհաքաղաքական քայլ՝ հեռու գնացող հետևանքներով: Բանն այն է, որ այս նախագծի կնքահայրերը ԱՄՆ-ը և Համաշխարհային Բանկն էին, ովքեր այս կերպով ուզում էին հայաստանից հաարյուրավոր միլլիոն դոլարներ դուրս բերել ու ներդնել եվրոպայի ռեցեսսիա ապրող տնտեսության մեջ՝ իրենց հոգեհարազտ վերազգային կորպորացիաներին ու հիմնադրամներին օգնելու համար:
Հիմա փաստորեն չկպավ ու սա ոչ միայն տնտեսական, այլև լուրջ աշխարհաքաղաքական ապտակ էր նույն ԱՄՆ-ին և նշան նրա, որ նրա ազդեցությունն աշխարհում թուլանում է: Անկասկած է, որ Հայաստանի նման որոշման երաշխավորը ՌԴ-ն է, այլապես մերոնք դժվար թե ռիսկ անեին ինքնուրույն դրժել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել արևելյան գործընկերների հետ: Ուղղակի Ղրիմի հարցը առաջին ծիծեռնակն էր նրա, որ Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, իսկ սա արդեն երկրորդ լուրջ քայլն էր այդ ուղղությամբ և ըստ իս՝ շատ էլ ողջունելի քայլ էր:
Անդրանիկ Իսահակյան