Օրենքի <ՊԱՐՏԱԴԻՐ> բաղադրիչը ՍԴ-ն ճանաչեց անվավեր և Սահմանադրությանը հակասող, քանի որ սահմանափակվում է անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն ազատ տնօրինելու իրավունքը:
Սա պայքարող երիտասարդների հաղթանակն է, քաղաքացիական շարժման հաղթանակն է, <Դեմ եմ>-ի հաղթանակը, որն արեց առավելագույնը' հիմնահարցը չքաղաքանացնելու ուղղությամբ: Թեպետ քաղաքական ուժերն էլ կարող են իրենց համար օդ ու ջրի պես անհրաժեշտ դիվիդենտները քաղել- ոչ իշխանականները, թե խնդիրը մենք ենք ներկայացրել ՍԴ-ում, իշխանությունն էլ, թե մի երկրի ղեկին ենք, որտեղ դեռևս գործում են ժողովրդավարական արժեքները: Եվ ոչ պակաս կարևոր փաստ' ՍԴ-ի որոշումը ինչ որ չափով կոտրեց արդարադատության համակարգի շուրջ ձևավորված կարծրատիպերը:
Վահե Ղազարյան