Չնայած համարում եմ պարտադիր կուտակայինի թեման լավ մտածված սցենար՝ առավել կարևորագույն խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու հնարք, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ որոշ պաշտոնատար անձանց կամ նախարարների որոշ հիմնավորումներին․․․ եթե նույնիսկ 1974թ․ հունվարի մեկից հետո բոլոր ծնվածներն էլ ԿԱՄԱՎՈՐ, կրկնում եմ, ԿԱՄԱՎՈՐ ընդգրկվեն այդ համակարգում, միևնույն է, ՊԱՐՏԱԴԻՐ-ը հանդիսանում է ոչ միայն հակասահմանադրական, այլև հանդիսանում է մարդու սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություն․․․ նույնիսկ եթե մարդը կամավոր ստրկության ենթարկվի, միևնույն է դա հանդիսանում է ստրկություն, մարդու անձեռնմխելիության ոտնահարում․․ եթե մարդը կամավոր ասի, խնդրի իշխանությանը, թե ինձ մահապատժի ենթարկեք, և իշխանությունը կատարի այդ մարդու խնդրանքը, միևնույն է դա կհանդիսանա մարդու իրավունքի խախտում․․․ իհարկե այս ամենն ասում եմ, ոչ թե Սահմանադրական դատարանի համար, դա անօգուտ եմ համարում․․ այլ ավելի շուտ, վարակի նման տարածվող, գայթակղիչ, կեղծ մոտեցումների էությունը բացահայտելու նպատակով․․․որոնց տարածողները հաստատ ոչինչ չեն հասկանում ոչ միան մարդու իրավունքներից, այլև հենց ՀՀ Սահմանադրության նորմերից․․․
Արթուր Սաքունց