Ռուսական լրատվամիջոցները սկսել են ապատեղեկատվություն տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Ըստ ռուսիո ԶԼՄ ների' Քեսաբում շարունակվում է հայկական բնակչության կոտորածը, այն որ ռուսները կօգտագործեն այս հանգամանքը արևմուտքի հետ քարոզչական առճակատման ժամանակ մի քանի օր առաջ ես կանխատեսել էի, բայց այս աստիճանի չէի պատկերացնում: Հիմա հարցն այն է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է շատ հավասարակշռված գործի ու օգտագործի ռուսական հարթակները Թուրքիայի վրա քարոզչական գրոհ իրականացնելու համար, ինչը բխում է նաև Սիրիայի շահերից, բայց մերոնք պետք է մտածեն նաև Արևմուտքին չնյարդայնացնելու մասին: Մի խոսքով' ՓԱՌՔ ԱՍՏԾՈ Քեսաբում հայ չի մահացել և ամենակարևորը սա է, իսկ մենք պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից ու ոնց որ թե վատ չենք օգտվում:
Զոհրապ Եգանյան