Սիրիայում ժողովրդավարության դիմակի տակ տեղի է ունենում մասշտաբային միջազգային ահաբեկչություն, որի գլխավոր հովանավորն է ԱՄՆ-ն, սակայն իբր թե հանդիսանում է նրա դեմ պայքարողներից մեկը, իսկ դեպքերը ցույց են տալիս, որ լրիվ հակառակն է:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը չեն ճանաչում ԱՄՆ, Եվրոմիությունը և նրանց դաշնակիցները Արաբական աշխարհում, այսինքն ճանաչում են այսպես կոչված ընդդիմությանը, որը ո՛չ թե սիրայի ժողովուրդն է, այլ միջազգային ահաբեկչական խմբավորումներն են, ովքեր պատերազմում են Ասադի իշխանության դեմ: Իսլամական ֆունդամենտալիստները ներթափանցում են Սիրիա հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքից, թուրքական իշխանությունների բարձր հովանու ներքո:
Հայերը ինչպես հայտնի է պաշտպանում են Բաշար Ասադի իշխանությունը, հայկական Սփյուռքի ամենաբարեհաջող ու կազմակերպված գաղթօջախը վտանգի տակ է, եթե Ասադը տանուլ տա իշխանությունը, այնտեղ ո՛չ մի հայ չի՛ մնա: Հիշեցնեմ որ Սիրիայի իշխանություններին են պաշտպանում Ռուսասատնն ու Չինաստանը, որոնք դեմ են պատերազմական գործընթացներին, իսկ Ռուսասատնը աջակցում է Սիրիային ռազմական և աշխարհաքաղակականության բոլոր հնարավոր միջոցներով, թույլ չտալով ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմական ինտերվենցիան Սիրիայի դեմ ու իշխանության իսլամիզացիան:

 

 

Արբակ Հակոբյան